Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/467

Այս էջը հաստատված է

ի լուր համայն աշխարհի, թե [իրենք կռվում են] իրենց միահավան [ընդունած] ընդգրկած նպատակներից մինն [է նաև] էլ փոքր ու [ազգերի] ճնշված ազգերի իրավունքների պաշտպանությունն [խնդիրն] է և նրանց ազատությունը։

[Ու] Գրեթե բոլոր փոքր ազգերը ցնծագին ընդունեցին էս պայծառ հայտարարությունը ու, որը սրով, որը սրտով, հարեցին սրանց, [ու] փարեցին սրանց դրոշակներին։

Հայ ժողովուրդն էլ, որի թե՛ փոքրությունը, թե՛ տառապանքը Թուրքահայաստանում վեր է ամեն կասկածից, ամենաշատ ոգևորվողներից մինը եղավ և հենց առաջին օրերից, առանց երկար ու բարակ մտածելու, երեսին խաչ հանեց ու նետվեց կրակի մեջ՝ հանուն ընդհանուր գործի, այլև իր արյունոտ դատի [և իր] կամավորական դրոշակի վրա գրելով՝ մահ կամ ազատություն․․․

Եվ հենց պատերազմի առաջին օրերից էլ հայոց մամուլը [սկսեց] խորհրդածության ու քննության նյութ [առավ] դարձրեց հրապարակավ խոստացված անորոշ ազատությունը [և կայծակի արագությամբ երկրից երկիր տարածվեց հայկ<ական> ավտոնոմիայի լուրը [հազար ու մի ձևով, հախուռն ու անորոշ]։

էդ ժամանակ ռուսական մամուլը, թե՛ մայրաքաղաքի, թե՛ գավառական, դրանց թվում և К<авказское> сл<ово> թերթը ավելի պատերազմի ընթացքով տարված և ավելի մեծ խնդիրներով, շատ թույլ արձագանք տվեց հայոց մամուլին, որով և շատ էլ զարմանք [առաջ բերեց] ու տարակուսանք պատճառեց իր ժամանակին։

Անցավ ժամանակ։ Թուրքական անլուր կոտորածների ու կոտորած <ից> մազապուրծ եղած գաղթականության վշտի ու հոգսի տակ ճնշվեց ու ճմլվեց հայոց միտքն ու մամուլը։ Ահա հենց էդ ժամանակ К<авказское> сл<ово>-ն հրապարակ հանեց հայոց ավտ<ոնոմիայի> խնդիրը և էն էլ պ<արոն> մագիստ<ր>անտի1 [մի]