ձախորդ հոդվածով, [պ․ մագիստրանտի] և [հրավիրեց] հրավեր կարդաց խոսել հայկ<ական> ավտ<ոնոմիայի> մասին2։ Այժմ էլ հայոց մամուլը, ոչ միայն անժամանակ գտավ դրա մասին խոսելը, այլև ծանր [խոսքեր ասավ թերթի հասցեին] վշտեր ու հիասթափություններ ունեցած մամուլի ջղայնությամբ [չուզեց] մերժեց խոսել էդքան լուրջ մի առարկայից, որ հրապարակ էր [հանում] դրվում [էդքան] բացասաբար նախորոշած, ու թեթև կերպով [և անվանեց պրովոկացիա]։ Մի խոսք, որի հետ ես բնավ համաձայն չեմ։
К<авказское> сл<ово>-ի խմբագիր պ<արոն> Սիմյոնովը, թերթի № № 189 և 190-ում «Россия в Малой Азии» հոդվածով, մի բացատրություն տվեց և հայտնեց իր կարծիքը, թե խնդիրը վերջիվերջո մի լուծումն ունի, և էդ լուծումն էն է, որ Ռուսիան [անեկսիա]անի [միացնի] հայկական վիլայեթները անեկսիա անի (միացնի իրեն)։ Եվ ապացուցանելու համար, թե հայերի մեջ Էլ, և նույնիսկ «Հորիզոնում» արտահայտված [իրեն] Է [իր] նման տրամադրություն, ցիտատներ Է բերում նաև [իմ՝] 1912 և 1913 թ. գրած հոդվածներից3։
Սա մի պարզ [սխալ] թյուրիմացություն Է, որի մեջ ընկել Է պ. Սիմյոնովը։ 1912 և 13 թվականներին գրված իմ հոդվածները եթե Էսօր առաջ են բերվում, կարող են առաջ բերվել իբրև ռուսական օրիենտացիայի մի մարդու հոդվածներ, որ քաղաքական ու հասարակական ամեն տեսակի վարուվերումների մեջ Էլ անխոտոր տարել Է իր գիծը [ և] ու չի քաշվել իր կարծիքն ու հայացքը պարզորոշ հրապարակելու [նույնիսկ իր հայրենակիցներից շատ շատերի տրամադրությանը հակառակ]։ Եվ, հիրավի, չէ՞ որ իր ժամանակին էդ ամենի համար ինձանից շատ շատերը շատ են վշտացել և, ո՜վ գիտի, ինչ բացատրություններ են տվել։ Բայց ես գրելիս հո էն չեմ գրում, [ինչ ուրիշ] ինչ որ ուրիշներն են զգում ու մտածում, այլ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում։ Եվ հո՛ նրա համար չեմ գրում,