Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/47

Այս էջը հաստատված է

ու յուրացրել եք մեզանից պահանջ անելուց շատ առաջ և հաշիվն ու ձեր ստորագրությունը գտնվում է Ընկերության գործերում։

Այժմ էլ գրում եք, թե ձեր էդ անմոռանալի տան վարձից դեռ չենք վճարել 10 ռուբլի 35 կոպեկ։ Դարձյալ։ Պարոն Լալայան, մեր գործերից հայտնի է, որ ձեզ վրա կա հինգ անդամավճար, Ս. Մանդինյանի, օր. Մ. Սերեբրյակյանի, Թ. Թեոքմեճյանի, Ա. Հարությունյանի և Ե. Լալայանի։ Էս կանի 25 ռուբլի։ Ինչ վերաբերում է ձեր ծախք ցույց տված 5 ռուբլի 35 կոպեկին, ձեզ ասել ենք, և դուք էլ արդեն լավ գիտեք, որ պետք է ստանաք գանձապահ բժ․ Զարգարյանից, որ ձեր գրելով ձեր զոկական բաժնի նախագահն է ու ձեզ հետ և կվիտանցիան էլ ձեր ձեռքին և էս ամենը մուծած են ձեր մասնակցությամբ եղած վարչական նիստի օրագրության մեջ։

Այո՛, պարոն Լալայան, էստեղ էլ դարձյալ գումարը չի, նյութականը չի վեճի առարկան, այլ բարոյականը, ձեր վարմունքը, որ եկել եք մեզ հավատացրել, որ Ազգագրական ընկերության խորհուրդն է էդ պահնաջն արել ու էդպես կարգադրել, որ պնդում եք, թե մեր վարչությունը ձեզ հետ իբրև թե արվեն պայմանավորվել էր վարձ տալու, այնինչ էսօր ստիպված եք խոստովանելու, որ հենց ձեր խորհուրդը չհամաձայնվեց վարձով տալու, առարկելով իբրև թե էն, որ ձեր դահլիճը փոքր է մեր վարչության նիստերի համար։ Տնաշենի մարդ, գոնե ուրիշ ձևով ասեիք. էդ ինչքա՞ն փոքր է ձեր դահլիճը, որ մեր վարչության 7—8 անդամ չեն կարող մեջը տեղավորվել։ Հապա էս տողերը գրելու օրերը ինչպես եք միաժամանակ թերթերում հայտարարում թե՝ հանգուցյալ Սունդուկյանի հիշատակին երեկույթ ունեինք և Ազգագրական ընկ<երության> դահլիճը լիքն էր երկսեռ հասարակությունով…։ Չէ՞ որ մի սրատես ընթերցող կարող է հանկարծ նկատել և կասկածել ձեր խոսքերի ճշմարտությանը։