Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/471

Այս էջը հաստատված է

[ցանկալիի]։ Իսկ Кавк<азское> сл<ово>-ն հենց էդ խնդիրն է դրել հրապարակ, թե հայերն ինչ են [ուզում] ցանկանում և ինչ են ակնկալում Ռուսաստանից և ապա նրա դաշնակիցներից էս պատերազմի պատճառով և սրանից հետո]։

II

Երբ խոսքն էն մասին է, թե ի՞նչ են ակնկալում հայերը մեծ պատերազմից՝ Ռուսաստանից ու իր դաշնակիցներից և դրա համար հարկավոր էր, իմիջիայլոց, նաև իմ վկայությունը, ապա պետք էր ցիտատներ բերել իմ էն հոդվածներից, որ գրված են պատերազմը բացվելուց հետո։

Պատերազմի հենց առաջին [ամիսներում] օրերում, (1914, հոկտ<եմբեր> 31, № 242) «Հորիզոնի» մեջ խոսելով կովկասյան ռուս-թուրքական պատերազմների մասին5 հայ ազգի պատմ<ության> տեսակետից [ես] առանձնապես ընդգծել եմ նրանցից երեքը՝ 1827—28 թվի Երևանի պատերազմը, 1877—78 թվի Կարսի պատերազմը և [ներկա] այժմյան պատերազմը։ Ասել եմ՝ «Առաջինը հայ ժողովրդին ազատեց6 մի անհույս դժոխքից և ազգովին ապրելու հույս ներշնչեց։ Երկրորդը դրեց ինքնավար Հայաստանի հարցը»։ Եվ նշանակել եմ, թե՝ ինքնավար Հայաստանի հարցը, թուրքահայերի խնդիրքով, առաջին անգամ ռուսները գրին Ադրիանապոլիս, բայց անգլիացիների պահանջով ստիպված եղան փոխել ու դնել բարենորոգումների հարց, սակայն հայերին հուսադրելով, թե ապագայում նորից կընդլայնեն ու կիրագործեն։ Իսկ երրորդ պատերազմը, ասել եմ, «բերելու է թուրքահայերին ազգային ինքնավար կյանք»։

Թե էս հոդվածում, թե սրանից առաջ գրած մի ուրիշ հոդվածում («Հորիզոն» 1914 թ № 194)7, ես իմ հույսերը կապել եմ Ռուսաստանի հետ։ էդպես [է եղել] և պատերազմից