[առաջ] տարիներ առաջ գրած իմ հոդվածներում, էդ նույն կարծիքին եմ մնում և էսօր։
[Եվ ոչ միայն]
էդ նույն կարծիքին եմ մնում, թեկուզ և [ռուս] էս կամ էն ռուս քաղաքագետը հրապարակավ դրան միանգամայն հակառակը հայտարարի, և, նույնիսկ, դրա իրական արտահայտությունները տեսնենք կյանքի մեջ։ Ինձ համար էս կամ էն քաղաքագետը չի [որ պատ....] որոշում պատմության ընթացքը, էս կամ էն ազգի պատմական ճանապարհն ու միսիան։ Դրանք հաճախ ներս են սպրդում պատմության մեջ, որպես բացարձակ վրիպակներ։ Դրանցից ամենալավերն էլ՝ ոչ թե տևական ընթացք են տալիս կյանքին, այլ հասկանում են պատմության ընթացքն ու շարժվում ըստ այնմ։ Հետևաբար, ասում եմ, էս կամ էն քաղաքագետի հոռի հայտարարությունը կամ ընթացքը էական արժեք չունի ինձ համար։ Ուրիշ բան է իրեն՝ ազգի հայտարարությունը, որ անում է իր լավագույն զավակների բերանով, իսկ Ռուսաստանի լավագույն զավակները երբեք դաժան հոգի չեն հանդես բերել, և ուրիշ բան է ազգի՝ իրեն, [գործը] ընթացքը, և իր ընթացքով էլ Ռուսաստանը դեռ ազգեր չի խորտակել, այլ միայն ազգեր է ազատագրել ու կյանքի կոչել, ինչքան էլ ետամնաց լինի, որպես պետություն, և ինչքան էլ խավար։
Խավարն ու ետամնացությունը բնավորություն չեն, հոգի չեն։ Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժար է փոխել բարության։ Դրա համար էլ, ինչպես տարիներ առաջ գրած իմ հոդվածներում, էն կարծիքն եմ հայտնել, թե ռուսական սահմանադրությունը [իրենք էլ] և այլն ...
Մյուս կողմից, իմ խորին համոզմունքով դեռ Արևելքում չի դադարել հին տակն ու վրան և [դեռ] Հայաստանի չորս գետերի մեջ դեռ չի վերականգնել հին եդեմը, որ