Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/474

Այս էջը հաստատված է

գտեք։ Նրանք էլ եկել են հեղափոխականներ են գտել։ Եվ այլն, և այլն։ Ու լուրը գնացել է Ռուսաստան, թե Կովկասում ավազակներ կան, գողեր ու սրիկաներ կան, մարդասպաններ, խաբեբաներ ու ոճրագործներ կան, հեղափոխականներ կան․․․

Բայց բանաստեղծներ չեն ուղարկել, թե գնացեք Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն որոնեցեք։ Ահա, առաջին անգամն է ռուս բանաստեղծը գալիս մեզ մոտ հատկապես մեր բանաստեղծության համար։ Առաջին անգամն են ռուս նշանավոր բանաստեղծները [մեզանից] մեր բանաստեղծությանը մոտենում և գտնում են լի ու լի [թերևս ավելի] և այժմ լուրը կերթա Ռուսաստան, թե Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն էլ կա, բանաստեղծներ էլ կան․․․

Մեր ազնիվ հյուրը պատմում էր, թե առաջին անգամ, երբ նրանց ուշադրությունը խնդրել էին հայոց բանաստեղծության վրա, նրանք ինչ զարմանքով ու [թեթև] անլուրջ էին վերաբերվել էդ առաջարկին, իսկ, երբ ծանոթացանք, ասում էր, գրեթե հենց առաջին ծանոթությունից, հենց առաջին գիշերից միանգամից ամենքս հիացանք ու դարձանք հայասեր։ Եվ առաջ էր բերում էն տեսակ ականավոր բանաստեղծների կարծիքները, ինչպես Բայլմոնտ, Վ. Իվանով, Բլոկ և այլն։ Բայց [էստեղ պետք է ավելացնեմ ամեն թյուրիմացությունից ազատ մնալու համար] ամեն թյուրիմացություն փարատելու համար, էստեղ պետք է ասեմ, որ միշտ մեր միջնադարյան բանաստեղծությունն է եղած հիացման գլխավոր առարկան։

էն ժամանակ նրանք էին հիացած, այժմ հերթը մերն է։ Ես քննադատելու չեմ Поэзия Ар<мении> գիրքը։ Քննադատներ շատ կան, նրանք կքննադատեն։ Ամենաշատը ես ինչ-ինչ նկատողություններ եմ անելու, մեծ մասամբ մեր հին բանաստեղծության մութն ու վիճելի կետերի վրա1։ Սակայն չեմ կարող իմ բուռն ու անկեղծ հիացումը չհայտնել հրապարակավ մեր լավագույն բարեկամների