Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/475

Այս էջը հաստատված է

ու ընկերների էն շնորհքի ու սիրո հանդեպ, որ նրանք հանդես են բերում էս գեղեցիկ գործի մեջ, [հաղթահարելով] հաճախ անհաղթահարելի դժվարությունները հաղթահարելով։ [Եվ] Մարդիկ կան, որ բանաստեղծների անհաջող գործերն են որոնում ու նրանցով են զբաղվում։ Դրանք անգետ ու [վատ ճաշակի] անճաշակ մարդիկ են, և, նույնիսկ, վատ հոգու տեր մարդիկը։ Թերությունները պետք է նկատել, բայց բանաստեղծին իր հաջող գործերի մեջ պետք է [որոն․․․] ճանաչել, [և նրանց համար] նրանցով պիտի գնահատել։ [եվ ահա էն բոլոր գեղեցիկ բաների համար] ․․․

Եվ էս ճշմարիտ է ո՛չ միայն ինքնուրույն գործերի համար, այլև թարգմանության։ Չէ՛ որ բանաստեղծության թարգմանությունը, էն էլ առանձին համ ու հոտ, շունչ ու ոճ ունեցող բանաստեղծության թարգմանությունը, շատ է դժար ու հազվագյուտ բան։ Բանաս<տեղծության> նույնիսկ լավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված։ Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ։ [Տեսեք] Ինչքա՜ն շնորհք է հարկավոր, որ ոչ միայն հարազատ ձևը ցույց տա, այլև ինքնուրույն բուրմունքը հաղորդի։ Եվ շնորհքի հետ ինչքա՜ն սեր ․․․

Եվ ի՜նչ խնամքով կազմած ու ճաշակով տպած գիրք է, ինչքա՜ն շքեղ իր պարզության մեջ։ Դրա համար էլ ամեն մի ձեռքն առնողը, հայ լինի թե օտար [դառնում է հայասեր], համակվում է սիրով ու հարգանքով դեպի մեր շատ թշնամի ու քիչ բարեկամ տեսած ցեղը։ [էս ամենի համար ես ահա իմ․․․]

Այժմ ամենքի համար պարզ է Поэз<ия Армении> գրքի նշանակությունը։ Էն ժամանակ Բրյուսովին՝ իրեն, էլ էինք ասում։ Եվ բնավ չափազանցություն չէին էն բոլորը, ինչ որ դարձրին բրյուսովյան շաբաթը Թիֆլիսում, տոնական շաբաթ։