և թե նույնիսկ հայրենի գավառներում, [և խոսեցին] պարզեցին դրա պատճառները և ճարեր առաջարկեցին։
Ես [որովհետև բնավ] չեմ նկատած հայոց լեզվի վտանգը, այլ ընդհակառակը միշտ տեսել եմ ու այժմ էլ պարզ տեսնում եմ նրա անդադար ծավալումն ու զարգացումը և նրա ապագայի մասին բնավ տարակույս չունեմ, էս բոլոր անհանգստությունները շատ հասկանալով ու սիրելով հանդերձ, ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել [գործի] մի շատ հետաքրքրական [կողմի] հանգամանքի վրա։
Շատերը [ասին] գրեցին, [բայց] և այժմ էլ շատ ցայտուն կերպով նույն [խնդիրն է շոշա․․․] հարցն է հարուցանում «Հորիզոնի» № 163-ում Ջավախեցին, թե հայոց լեզուն նրա համար է հայի տանից դուրս վտարվում, որովհետև անպետք է կյանքի մեջ, ապրուստի համար պետք չի գալիս, <հայը> էն լեզուն է սովորում, որը պետք է գալիս1։
Ամենից առաջ ասեմ, որ հայոց լեզուն երբեք չի վտարվել հայի տանից և նրանից հետո հանգիստ խոսենք։ Խոսենք՝ գիտեք ինչի՛ մասին՝ անպետքի ու պետքականի։ Այո՛, սա շատ կարևոր հարց է։