բայց էնպես, որ վայելի տևականապես ու հաստատուն մնա։
Նա իր պահանջներով պատերազմ է առաջ բերում, մի պատերազմ, որից եթե էսօր մի որևէ ձևով խուսափենք, [վաղը] մոտիկ առաջիկայում դառնալու է անխուսափելի և նոր կրակի մեջ է ձգելու թե՛ իր, թե՛ մեր հոգնած ժողովուրդները։
Նա իր գործելակերպով [այժմ <1 անընթ.> ունի ինչ ուզում էր, հարկավոր է խաղաղություն և՛ նրան և՛ ամենքիս] հենց էսօր Կովկասը դրել է պատերազմից վատթար մի վիճակի մեջ մահմեդական բազմ<ություններն> ու ցեղերը դնելով [մի] վայրենի շարժումի մեջ։
Մահմեդ<ական> էդ ժողով<ուրդները> չեն կարողանում հասկանալ, թե ինչ կլիներ, եթե իրենք հրացանի զարկերի և թալանների [էրթոբայի ձայնը Գեգեչկորի] փոխարեն իրենց կայարաններում, իրենց հարևան քրիստ<ոնյա> ժողովուրդներին հանդիպեին խաղաղ հարևանի սիրով ու նոր օրերի կարմիր դրոշակով։ Ինչպես ինքը՝ Տաճկ<աստանն> էլ չի հասկանում, թե ինչքան լավ կլիներ, որ էդ ամենի փոխարեն ազատ ընդունելի պայմաններ ու սահմաններ հայտարարեր թաթար, հայ ու վրացի ժողովուրդների համար և ինքն էլ բախտի բերած մոմենտից օգտվեր առատ-առատ։
էսպեսով, թե՛ Տաճկ<աստանը>, թե՛ նրան գործակից ժողովուրդները գնում են իրենց հին ավանդական ճանապարհով, սարսափի ու կոտորածի ճանապարհով, [և գոնե էս հարյուր տարում] և էնքան են զզվեցնելու ու հասցնելու են բանը էնտեղ, որ տառապող կուլտուրական ժողովուրդները դարձյալ գնան մի հզոր հովանավոր գտնելու և առաջնորդելու Կովկաս, ինչպես արին մի դար առաջ-բերելով ռուսին։
էն ժամանակ, երբ ռուսները նոր էին ոտք դրել Կովկաս, Պետերբուրգից առաջարկում էին ագիտատորներ ղրկելու կռվի, ժող<ովրդի> մեջ գործելու թուրքերի [դեմ] և