Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/484

Այս էջը հաստատված է

III

Հայ Ժողովուրդի պատմության ընթացքում բազմաթիվ համահայկական [աղետների ժամանակ, երբ թշնամի] աղետներ են պատահել, երբ անհամեմատ ավելի ուժեղ թշնամի ցեղերը ողողել են նրա երկիրը։ Էդ աղետների ժամանակ նա միշտ ապաստանել է իր լեռնաստանները, որոնք Հայաստանում միջնաբերդերի դեր են կատարել։ Էդպես են եղել Զեյթունն ու Սասունը արևմտյան մասում կամ Ղարաբաղն ու Լոռին արևելյան մասում։

Այժմ վրա է հասել էդ մեծ աղետներից մինը տաճկահայությունը <1 անընթ․> վտանգված է արդեն զարհուրելի կերպով և նրա միջնաբերդերն ընկած, այժմ [մնում է] իր միակ ապավենի՝ ռուսական բանակի քայքայվելուց, հիվանդանալուց [հետո] վտանգվում է արևելյան հայությունը, որ պետք է ապաստան գտնի իր պատմական ամրությունների մեջ և <պաշտպանվի> մինչև դաշնակից պետ<ությունների> հաջողությունը կամ ռուս․․․

[Այժմ] Հայությունը պետք է չորս կողմից հավաքվի և կենտրոնանա էն լեռնաշխարհում, որ ընկնում է Քուռ և Արաքս գետերի մեջտեղը և կազմում է նրանց ջրբաժանը-Շիրակի դաշտից և Ախալք <ալաքի> սարահարթից սկսած։ Խոսքս մասնավորելով Լոռու և նրա շրջակա գավառների վրա]

Էդ լեռնաշխարհում Լոռին հանդիսանում է ամենաամուրներից մեկը և ամենակարևորներից մեկը, որ գտնվում է Թիֆլիսից մոտիկ և երկաթուղու ճանապարհին։ Նա իր շրջակա գավառների համար կազմում է մի մեծ միջնաբերդ, [որին պետք է հարեն], ուր պետք է մտնեն շրջակա գավառների բնակչությունը և որին պետք է [մեջքները տան] մեջքը տա էդ շրջանների կռվող հայությունը։ Էդ շրջանների հայությունը կազմում է հետևյալ թիվը մոտավորապես։ [Ժողովուրդը քաջ է, զինված կլինի]