Ժող<ովուրդը> քաջ ժողովուրդ է, զինված կլինի մոտավորապես, փամփուշտը պակասում է, որ վատ է․ շինվող փամփուշտ չի։ Էս տարի հաց ունի։ [Նա պետք կունենա թնդանոթների, արտիլերիայի և պուլեմյոտների]։
Ճակատը արևելահյուսիսային-Քռի հովիտր՝ Ղաչախ-Բորչալու։ Էդ ճակատի համար նա պետք կունենա արտիլ<երիայի> և պուլիմյոտների։ [Պետք կլինի մեծ]։
Այժմ ամենակարևոր հերթական խնդիրներից մեկն է-[հարավ գնալու] Կարսի և Պարսկաստանի երկաթուղու գիծն ապահովել 70 վ<երստ> տարածության վրա Թիֆլիսից սկսած, մինչև Լոռու ձորերի բերանը։ Դրա համար հարկավոր կլինի գոնե 3 հազար մարդ, որոնք պետք է պաշտպանված լինեն Լոռուց։
<․․․ ՄԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈԻՐԴ>
...Մի հայ Ժողովուրդ, որ սահմանի էս կողմը և էն կողմն էլ աչքերն հառած դեպի Ռուսաստան, իր ամբողջությամբ ամեն առավոտ, ամեն հացի նստելիս, օրհնում էր Ռուսաստանն ու նրա հզորությունը։ Թողեց հայոց եկեղեցին, որ հատուկ աղոթք էր հորինել [Ռուսաստանի հզորության համար] և ծնկաչոք մաղթանքով աղոթում էր [իր] Ռուսաստանի մեծության ու հզորության համար, որ տևում է մինչև օրս։ Թողեց մի ինտելիգենցիա, իր մամուլով ու գրականությունով, գրականությունը ամբողջովին տոգորված ռուսասիրությունով և նրա հիմքն էլ մի գիրք, «Վերք Հայաստանի» անունով, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ, մի ոգևորված ջատագովություն (ապպոլոգիա) Ռուսաստանին ու նրա զորությանը, մի գիրք, որ մինչև օրս պաշտվում է ամեն մի հայի տանը․ իսկ մամուլի մեջ ամենասիրած հայտնի ռուսասեր էր, թողեց մի երիտասարդություն, որի դեմքը մի անձնավորություն էր, Գրիգոր Արծրունին, որ