լավագույն պատգամներն ու ճանապարհը կարելի է որոշել երկու խոսքով՝ Ռուսաստանի հետ, Տաճկաստանի դեմ։
Էսպես, ըստ ամենայնի, Ռուսաստանին ապավինած ու անվերապահ հավատարիմ մի ժողովուրդ։ Եվ էս մի ժողովուրդն էլ ճանաչում էր մի Ռուսաստան, իր [դարավոր] ավանդական բարի վերաբերմունքով ու հովանավորությամբ։ Սակայն Ձեր տան ու Ձեր հանգ<ուցյալ> հոր հեռանալուց հետո, Կովկասում մեզ համար հայտնվեց երկու Ռուսաստան, մեկը մյուսից միանգամայն տարբեր վերաբերմունքներով ու վարմունքներով։ Էդ երկու Ռուսաստաններից մեկը ներքին գործերի նախարարությունն էր (առանձնապես լուս<ավորության> նախարարությունը), իսկ մյուսը՝ արտաքին գործերի և զինվորական նախարարությունները։ Էդ երկու Ռուսաստաններից մեկը զինվորական իշխանություն էր, մյուսը՝ քաղաքացիական։ [Մինչդեռ] Զինվորական իշխանությունը պարզ տեսնելով իր [զինվորության] բանակի մեջ կանգնած հայությանը, գնահատել է նրա անձնվիրությունը և անխտիր [բարի] միշտ լավ վերաբերմունք է ցույց տվել․ հայ ժողովուրդն էլ իր կողմից ծառայել ու սիրել է հարազատի նման, և մինչև էսօր ոչ մի թյուրիմացություն ու դժգոհություն չի պատահել հայ ժողովրդի ու ռուս զինվորականության մեջ և էսօր էլ <1 անընթ․> երիտասարդությունն ու ռուս զինվորն ու կոզակը ուս-ուսի տված, միասին կռվում են [տաճկի դեմ] Ռուսաստանի թշնամու դեմ հավուր ոգևորությամբ։ Այնինչ ներքին գործերի նախարարությունը կամ քաղաքացիական իշխանությունը [հայի վրա նայեց որպես մի խորթ և հաճախ նույնիսկ թշնամի տարրի վրա, հալածանք երբեք] չնկատեց, որ հայը Ռուսաստանի հավատարիմ ու հարազատ քաղաքացին է, որ հայ [երիտա․] եկեղեցին Ռուսաստանի շահերին է ծառայում, չնկատեց, որ հայ ինտելիգենցիան ռուս ինտելիգենցիայի մի մասն է, և նույնիսկ իրենց տներում շատերն ռուսերեն են խոսում միայն (մի երևույթ, որ անպայման տգեղ է), չնկատեց, որ հայոց