Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/488

Այս էջը հաստատված է

էս ժամանակ վրա հասավ ներկա փոխարքա կոմս Վ<որոնցով>-Դաշկովը2։

<3 տող ջնջված, անընթ․> շարժումը և հայ-թուրքական ընդհարումները, բայց այսուամենայնիվ, նրա կորեկտ ու բարյացակամ վերաբերմունքը շատ կարճ միջոցում ամեն բան հարդարեց, ապացուցանելով, որ եղած տակն ու վրան, եղած վատ հարաբերությունները ստեղծովի էին, շինծու։ [Եվ կոմսը] Եվ չնայելով, նույնիսկ, էն բոլոր դառն օրերին, որ տեսել էր հայ ժողովուրդը, չնայելով նրան, որ դեռ չէր թաղել, նույնիսկ, հայ-թուրքական ընդհարումներին սպանված իր հարազատների դիակներն ու չէր վերաշինել իր հրդեհված տները, մի ընդհարում, որի մեջ, ինչպես սենատորական քննությունը ցույց տվեց, էնքան հանցավոր էր գտնվել մեր կառավարությունը, ասում եմ չնայելով էս ամենին, հայ ժողովուրդը մոռացավ ամեն բան, հիշեց իր լավ հիշողություններն ու լավ կապերը, ամեն բան անցած համարեց ու սերտ համախմբվեց կոմսի շուրջը։

Սակայն նրան վիճակված էր անմիջապես ենթարկվելու մի նոր փորձության, որի անունը հայտնի է Դաշնակցության դատ անունով3։

Դաշնակցությունը, որ, ինչպես վերևն էլ հայտնեցի, հայոց պատմության ու հայոց հարցի հողի վրա է առաջ եկել ու զարգացել, միշտ գործել է Տաճկաստանում ու տաճիկների դեմ, առաջին անգամ երեսը շրջեց դեպի Ռուսաստան գոլիցինյան ռեժիմի ծանր օրերին, հայոց եկեղ<եցական> կալվածների գրավումի խառնակության ժամանակ [իսկ եռանդուն գործունեություն ցույց տվեց Կովկասում ու զորացավ հայ-թուրքական ընդհարումների ժամանակ,] իսկ եռանդուն գործունեություն ցույց տվեց Կովկասում ու զորացավ 1905 թվականին։

Էդ թվականին մեր երիտասարդությունը և [նրանցից] մեր կազմակերպությունները Կովկասում, գտնվելով Տաճկաստանի, այսինքն հայկական [հեղափոխական] ընդվզումների