Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/498

Այս էջը հաստատված է

էի, թե ինչպես հոգնած զինվորները միտինգ արին, ու վճռեցին վերադառնալ տուն, ահա թե որտեղից է։ Մյուսը՝ թե ոչ, դա գերմանական դավ է, Լենինը փակված վագոնում եկավ Գերմանիայից, որ Ռուսաստանը քայքայելու համար տարածի էդ բոլշևիզմը։

[Ռուսաստանը քայքայելու]։

Սրանք չեն հասկանում, որ հոգնածը [արդեն] իր տունը հասնելուց հետո վաղուց արդեն հանգստանալիս կլիներ, ոչ թե նոր պատերազմ հանձն կառներ։ Չեն մտածում, որ դավադիրը արդեն վաղուց իր գործը [վերջացրած կլիներ] վերջացած կհամարեր գոնե էն օրվանից, երբ պատերազմը վերջացավ։ Եվ ամենից լավ հասկանում է ամերիկացին, որ գնում է զիջումների ճանապարհով։

Բայց ավելի լայն ու խոր հասկանալու համար պետք է դիմել ժամանակին ու հարցնել, թե որտեղից է բոլշևիզմը։ Արդյո՞ք նա մի պատահական, սեպարատ երևույթ է, թե որևէ գաղափարի զարգացումը։ Եվ երբ հարցնում եք ժամանակին, պարզ ու պայծառ կանգնում է ձեր առջև ամբողջ պատմությունը և երևույթն էլ բացատրում է շատ հասարակ ձևով։

[Ժողովուրդների]

Տեսնում եք, որ ամեն աշխարհքում թագավորը կամ տիրողը եղել է մեկը։ Նրա իշխանները կամ մեծամեծները մի քանի տասնյակ մեծ հարուստները [մի քանի] հարյուրավորներ միջակ ապրուստ ունեցողները [մի քանի տասնյակ] հազարավորներ [կամ մի քանի հարյուրներ, հազար]։ Իսկ աղքատները՝ միլիոնավորներ։ [Ի՞նչ ասել կուզի, որ փոքրամասնության երջանկությունը չի կարող հաստատուն լինել բացարձակ մեծամասնության թշվառության վրա]։

Եվ ահա միլիոնավոր զրկվածներն ու աղքատները ձայն են բարձրացնում հազարավոր տիրողների ու բախտավորների դեմ ու առաջ է գալիս աղքատի կամ զրկվածի մեծ դատը։