Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/50

Այս էջը հաստատված է

Պետք է լինի.

«Դրսիցը մի հատ ա, միջիցը հազար»։

Եվ իմացած կացեք, որ սրանք հազվադեպ սխալներ չեն, և հետն էլ հշեցեք, որ սա ազգագրություն է, ուր ամեն մի տառը ահագին նշանակություն ունի։ Օրինակ՝

Ասում է.

«Ջան ունեմ աշխատելու, պահում եմ բաժանելու», 116։ Պետք է լինի՝ բաժանվելու։ Այսինքն, երբ որ բաժանվեմ (եղբորից), էն ժամանակ աշխատեմ։

«Օձի չարությունը դրսից կլի, մարդինը ներսից» 117։
Պետք է լինի — չալությունը։
«Ոսքու պես կըռանաս», 120։
Պետք է լինի — Ուռըքու պես։
«Քյափուրի հանգը ընկնես», 121։
Պետք է լինի — հանդը։
Տորոլը դուս է եկել— տոռոշ,
Քոռաբուն — քոռաթու,
Ժեռը — ժիռ,
Բաշկուլը — բալկուլ,
Ձիու ձարը — ձիու կար, և այլն և այլն։

Հիմի դուք տեսեք, թե Հայոց ազգագրական ընկերությունը ինչպես է տալիս Հայկական գավառի քարտեզը, մեր գյուղերի ու լեռների անունները։

Փլքի գլուխը — Պլք գլուխ։
Փալանթեոքանը — Փալանթական.
Հոփրեթը — Օպրեթ.
Ահնիզորը — Ախնազար.
Փոկան — հոգա.
Ղարաքիլիսան — Կարքլիս.
Քեռուտը — Գեղութ.
Բզովդալը — Բեզոբդալ.
Աքորին — Ակորի.
Քյոփլուն — Կերպլի.
Ղզըլ — Հաջուն — Ղզըլ աջելի.