1919
<ՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>
I
...Թեպետև ինչ-ինչ դեֆեկտներով, կազմվեց Կովկասյան ազգերի առաջին կոնֆերենցիան1։ Եթե ճշմարիտ որ էս և այլ նման կոնֆերենցիաներով կովկասյան ազգերը գան որոշ համերաշխության՝ դա երջանկություն կլինի բոլորի համար էլ։ Առաջինը՝ դա կստեղծի ներքին [հանգստություն] խաղաղություն, որ, բնավ չեն ունեցել [հենց] կովկասյան ազգերը իրար ձեռքից ինքնաբերաբար, կամ ավելի հաճախ խաղալիք դարձած ուրիշների ձեռքին, երկրորդն էլ՝ միասին ու միահամուռ ուժ կկազմեն դրսի վտանգների դեմ։ Եվ [իրար հետ] ներքին համերաշխությամբ ավելի ապահով կլինի ամեն մեկը, քան թե արտաքին հովանավորություններով։
[Էն մեծ բանը] Ազգերի էն մեծ լիգան2 ինչ որ ուզում է գլուխ բերի Վիլսոնը ամբողջ աշխարհքի համար, կովկասյան ազգերը կարող են գլուխ բերել առայժմ իրենց մեջ։ Ինչքան էլ խնդիրները վճռելու լինեն <4 անընթ.>, մեր միջև համաձայնությունը ահագին նշանակություն ունի։
Բայց որպեսզի էդ միությունը հաստատուն լինի, պետք է շատ հին դրություններ վերացնել կամ նոր դրություններ ստեղծել։