Դրանցից ամենակարևորներից մեկը, ես կարծում եմ, ժողովուրդներին իրենց բնակավայրերը, հայրենիքները հավաքելու խնդիրն է, հարկավ խոսքի ընդհանուր առումով [ոչ թե]։
Ժողովուրդները մեծ բազմություններով ակամայից տեղահան են եղել պատերազմների հետևանքով և մի երկրից փոխադրվել մյուս երկիրը, իբրև փախստական, գաղթական, և կամ թե չէ կառավարություններն են տեղահան արել փոխադրել մի տեղից մյուս տեղը, իրենց քաղաքական նպատակների համար, ի վնաս էս կամ էն ժողովրդի, և հաճախ, նույնիսկ, ի վնաս երկուսի էլ, թե՛ տեղական և թե՛ եկվոր ժողովրդի։
[Եվ էսպիսով Կովկասի [հատկապես] մանավանդ որոշ մասերում ստեղծվել է մի դրություն, որ ժողովուրդներին իրար խառնելով, առաջ են բերել մշտական մի խառնակ դրություն, որ ամեն անգամ երևան է գալիս [շատ] սուր կերպարանքով [լուսավորության գործի ժամանակ կլինի թե] քաղաքական կյանքում, թե քաղաքացիական, միևնույն է]։
Օրինակ՝ [մի ժամանակ] Տաճկաստանն աշխատել է թե՛ կոտորածի, թե՛ արտագաղթով դուրս քշի հայ տարրը իրեն բնիկ հայրենիքից իբրև ըմբոստ ժողովրդի, [և] մյուս կողմից ռուսները հայերին գրավել <են> դեպի իրեն սահմանները՝ Հյուսիսային Կովկաս, թե Անդրկովկաս, իբրև իրենց օրիենտացիային հավատարիմ ժողովրդի։ Եվ ահա տեսնում ենք էս ինչ թվին հայերը չքացել են [իրենց սրբազան] հայության հին ավազանից, Ալաշկերտի հովտից, նրանց տեղը քրդերն են բռնել կամ թե չէ էս ինչ թվին հայերը հայտնվել են Ախալքալաքի շրջանում, կամ չերքեզները չքացան իրենց հայրենիքից ու հայտնվեցին Տաճկաստանում, կամ հույներն ընկան էս ինչ տեղեն էն ինչ տեղը կամ, թուրքերը, կամ պարսիկները, կամ ռուսները և այլն, և այլն։ /Ասում եմ էս բոլորը տեղ-տեղ