Այս էջը հաստատված է
Էդքան վրդովվեցի, որ մի խիստ [հոդված] բողոք էլ գրեցի գերմանացիների բարբարոսության դեմ։ Դրանից հետո դեպքը բերեց գնացի դեպի ֆրոնտը և էնտեղ մոտիկից ծանոթացա թե՛ ռուս զորքի և թե՛ հայ զորքի արարքների հետ, [նույնիսկ], որն իմ աչքով տեսա, որն իմ ականջով լսեցի՝ հենց իրենց բերանից։ Դրանից հետո հավաստի աղբյուրներից պատմեցին և տեսա, որ առհասարակ ամենքն էդպես են [մինը], իրարից մի քիչ տարբեր ձևերով։ Մինչև բոլշևիկները ․․․