Դեղոմը — Դեգամի.
Եղնախաղոցը— Էգնակագամ. դարձյալ և այլն, և այլն։
Ինչո՞ւ։
Էս ինչուին շատ պատասխաններ ունի, բայց ես մինը կասեմ․ որովհետև առաջն է դրել ռուսերեն քարտեզը, Էն Էլ սխալը, ու էնտեղից արտագրել, ոչ միայն ռուսական, սխալ արտասանությունով, այլև մինչև անգամ արտագրել է տպագրական սխալները, էնտեղ սխալմամբ эгнакагоц-ը դուրս է եկել эгнакагам — սա էլ արտագրել է էգնակագամ, և էդ բոլորի անունը դրել է գիտական-ազգագրական ուսումնասիրություն, և ես դեռ չքննադատեցի, այլ միայն թռուցիկ մի երկու նկատողություն արի։ Հապա ի՞նչ դուրս կգա, եթե վաղը կամ մյուս օրը լուրջ գիտական քննադատությունը գա։ Դուրս կգա, որ էդ ցուցանակի ետևն էլ է դրությունը շատ ողբալի։ Էն ժամանակ, հավատացած եմ, պարոն Ե․ Լալայանը կհամոզվի, որ ավելի լավ կաներ Ազգագրական ընկ<երության> վարկը բարձրացնելու վրա մտածեր, քան թե Գրական ընկերությունը վարկաբեկելու։ Իսկ Ազգագրական ընկերության վարկը կբարձրանա միայն էն ժամանակ, երբ որ նա կդառնա Ընկերություն։
Էն ժամանակ հայոց ազգագրությունն էլ կազատվի էգնակագամներից, Լալայանը ինքն էլ կազատվի էս գալարումներից, մենք էլ կազատվենք էս աղմուկներից։
«Մշակը» իր № 72-ում հայկական տպագրության 400-ամյակի առիթով խոսելով անցյալ ձմեռ ընտրված Թիֆլիզի հանձնաժողովի դեմ՝ նրա մեջ հիշատակում է և իմ անունը՝ մինչդեռ ես էն ժամանակ գտնվում էի Պետերբուրգի բանտում և էդ հանձնաժողովի մեջ ոչ եղել եմ, ոչ կամ։
Թերթը նույնպես քանիերորդ անգամն է՝ երկյուղ է հայտնում՝ չլինի՞ թե Հայոց գրական ընկերությունն անցնի