Հ. Թումանյան կրկին խոսելով հերքում է իր վերաբերմամբ ասված մի քանի թյուրիմացություններ, որոշում է լեզվի նշանակությունը բանաստեղծության մեջ և ասում է. «Այո՛, հարգենք հներին, ինչպես ամենքին, բայց և ճիշտ ճանաչենք»։ Խոսում է ապա տաղանդների մեծության խնդրի, օտար ազգերի մեծ ազգային բանաստեղծների, սրանց պայծառատեսության ու կանխագիտության մասին։ Համաձայն չէ, թե Գ. Քաթիպան մեր ազգային բանաստեղծության հիմնադիրն է։ Պ. Մատենճյանի դասախոսությունը համարում է հաջող և ոգևորված ջատագովություն․ նա սակայն չպարզեց, թե որն է ազգային բանաստեղծությունը։
Ապագայում այդ խնդիրները կդրվին Գրական ընկ. երեկույթներին, կպարզաբանվին, կդրվի նույնպես Գ. Քաթիպան ավելի լավ պարզաբանելու համար։
<«ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԵՎ ՍՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ
Հովհ. Թումանյանը գտնում է, որ դասախոսությունը թեև հակիրճ էր, լրիվ պատկերը չէր հայ գյուղացու տնտեսական դրության, բայց լրջորեն մեր հայացքը տանում է դեպի մեր ժողովուրդը, որի հետ մենք լավ չենք ծանոթ։ Ասում է, որ նրա տված կարճ ստատիստիկական տեղեկություններն էլ ավելի պերճախոս են և շատ բան են ասում, քան թե ասում են շատ պաթետիկ հոդվածներ ու ճառեր։ Նա ցույց է տալիս, որ 9 հոգուց բաղկացած մի գեղջուկ ընտանիք ապրում է օրական 50—70 կոպ. եկամուտով։ Սա զարհուրելի մի վիճակ է ներկայացնում։ Բայց ես եղել եմ իմ հայրենիքում, գրեթե բոլոր գյուղերի ներկայացուցիչների համագումարին, ուր օրերով քննելուց ու հաշվելուց հետո ցույց են տվել գյուղեր, ուր ընտանիքն օրական ապրուստ ունի միայն 12 կոպեկ։ Եվ զարմանալի է, թե ինչպես է էս տեսակ ընտանիքը բավականություն տալիս