գեղեցիկ, դարձյալ բնությունն է։ Զատկին է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.
|
Կամ ինչպես մեր հներն էին երգում…
|
Իսկ Քիիստոսը— ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել։ Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում։ Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն— էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի։
Հայկական տպագրության 400-ամյակը և տառերի գյուտի 1500-ամյակը հայ ժողովրդի համար հանդիսանում էին և տակավին հանդիսանում են մի հազվադեպ առիթ ամեն տեղ թնդալու մի ազնիվ զգացմունքով, վեր կենալու մի լայնածավալ համազգային բարձր ոգևորությամբ և կատարելու էդ տեսակ պատմական հոյակապ վայրկյաններին վայել մեծ գործեր։ Մինչև էսօր թե ինչ եղավ ու ինչպես եղավ— էլ չխոսենք դրա մասին, ամենը մոռացանք, ու քանի ժամանակը չի անցել և մեր ձեռքին է` մեծ տոնի օրը, ամենքս միանանք լավ զգացմունքներով ազնիվ գործերի համար։ Եվ թե մեզանում դա հնարավոր է— ապացույցը տվեց ամսիս 22-ին Թիֆլիսի առաջնորդարանում գումարված ժողովը։