Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/548

Այս էջը հաստատված է

հիացումով ու վշտով, և ոչ ոք ցանկություն չունի վիճաբանության մեջ մտնելու։

<ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ>

<I>

Հովն. Թումանյան. Կասկած է հայտնում պ. Աղբալյանի այն մտքի դեմ, թե մեր հին գրաբարը, ավելի հարազատ է հայի հոգեբանության, որովհետև զրաբարի տիրապետության շրջանումն էլ հունական լեզվի ազդեցությունը կար, որը ներս էր մտնում գրաբարի մեջ Հունաստանի զանազան քաղաքներում սովորող հայ աշակերտների միջոցով։ Թերևս ժամանակ էլ գոյություն ուներ հայ ժողովրդական լեզուն իր առանձնահատուկ շարադասությունով։ Բայց թեկուզ եղած էլ չլինի, այսօր կա և կարիք չկա փոխելու, այլ նրա վրա պետք է հիմնել մեր գրական լեզուն և ճոխացնել թե՛ բոլոր բարբառներով, թե՛ գրաբարով և թե՛ օտար փոխառություններով։

<II>

Հովն. Թումանյան. Կարծիք է հայտնում, թե ինչպես մարդիկ ապրելիս օրենքը չունեն ի նկատի, գեղարվեստագետներն ստեղծագործելիս թեորիաներով չեն առաջնորդվում, էնպես էլ լեզու ստեղծողները երբեք քերականության կանոններով և զանազան հրահանգներով չեն գրում կամ խոսում։ Լեզուն ստեղծվում, կազմվում է կենդանի գործածության մեջ, և մանրամասների մեջ, ինչքան էլ տարակարծիք լինեն, ամենքն էլ հավան են մեր գրական լեզվի ազատ զարգացման ճանապարհին, որ նա օգտվի բոլոր աղբյուրներից, մնացածը շնորհքի և ճաշակի գործ է։