Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/553

Այս էջը հաստատված է



<ԳՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ>

Հ․ Թումանյանը հայտնեց, որ Հայ Գրողների ընկերությունն, ընդառաջ գնալով այդ միանդամ այն բացառիկ հանգամանքին, որոշել է որդեգրել որբերից ընդունակներին ու տաղանդավորներին, որոնք վաղվա զարհուրանքի, սոսկումի և ավերի այն միակ արտահայտիչներն են լինելու, որ դեռ հայ պանթեոնը չէ ունեցել իր բարձրության վրա, և ինչպես իրանք խոցվել ու կտրատվել են թշնամու սրերից, պետք է մարդկության սիրտը խոցեն ու կտրատեն գրչով ու խոսքով։ Ապա ցանկություն հայտնեց, որ մենք նրանց վերաբերվենք մեր հարազատների պես, եթե ոչ նրանք, որ դեռ իրանց մատաղ հասակում բողոքի ու խիզախության նետեր են ուղղում «հայոց ոխերիմ աստծուն» և երկնքի թռչուններին աղերսում, որպեսզի իրանց ճանկերով հող առնեն գետնից և տանեն ցանեն հազարավոր անթաղ դիակների վրա, վաղը կտրող են նույն արդար զայրույթով մեր դեմ ծառանալ։