Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/558

Այս էջը հաստատված է



1919


<ԽՈՍՔ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈՒՅԹՈՒՄ>

Ապա հանդես եկավ Հովն. Թումանյանը և իր խոսքն ուղղեց երիտասարդությանը, որին համարելով վաղվա տերը, ցանկություն հայտնեց, որ նա օգտակար լինի հայրենիքին ու նրա կուլտուրական, ստեղծագործական ոգին բարձր պահի։ Միաժամանակ Հովհ. Թումանյանը շնորհակալություն հայտնեց մեր գրականությանը ցույց տված ջերմ վերաբերմունքի համար, որը նա բացատրեց հայ կուլտուրական, ստեղծագործական աշխատանքի ընդունակ ու կարոտ լինելով։


<ԽՈՍՔ ՀԱՅ ՈՐԲԵՐԻՆ>

Հուլիսի 13-ին, Ցուրինյան որբանոցում դասախոսեց մեր ամենիս սիրելի Հովհ. Թումանյանը «Մեր անելիքը» նյութի շուրջը։

Նա, խոսելով ներկա դրության մասին, ասաց, որ մեր երեկվա ագատությունը դեռ շատ թերի է, սա միայն մեր ֆիզիկական ազատությունն է, իսկ մեր մեծ, իսկական ազատությունն այն ժամանակ կլինի, երբ մենք հոգով ու մտքով էլ կազատվենք թուրքերից։ Հայը, երկար ժամանակ ենթարկվելով թուրքերին, թաթարներին և ուրիշ կիսավայրենի ազգերին, յուրացրել է նրանց վատ հատկությունները, որոնցից պետք է ազատվել, և նա համարեց