Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/56

Այս էջը հաստատված է

Ճշմարիտ որ սկսվում է մեծ տոնը, և սրտագին ողջունում ենք մեր ազգային ոգու և մեր կուլտուրականության մեծ տոնը, ողջունում ենք նրա մեջ ապրող ու տոնվող մեծ գաղափարը, ողջունում ենք ամենքիս միացնող մեծ ու ազնիվ զգացմունքը։


«ՀՈՎԻՏԻ» Ս. Հ.-Ի ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Մի ժամանակ մի Դրամբյան դուրս եկավ։ Էս Դրամբյանը մտածել էր, որ գրականությունն անտեր է մնացել, մեջտեղը «լուրջ կրիտիկա» չկա ու էդ ջափեն իրեն վրա առնելով` գլուխը տաքացրել էր ու Երևանի գյուղերի մեկից վեր էր կացել շիտակ եկել Թիֆլիս հայոց «գրական մեծություններին սանձահարելու»։ Հենց էսպես։ Եվ առաջին հարվածը հասավ իմ գլխին։

— Ա՛յ Դրամբյան, ախր ինչ ենք արել։

Թե` դուք վերցրել եք այսինչ հեքիաթը Հայկունուց և փող եք դիզում ու փառք վաստակում։

Եվ «Մշակի» «լուրջ կրիտիկոսին» առաջնորդում էին երկու լուրջ հանգամանք-մինը տգիտությունը, մյուսը հոգու չարությունը։

Այո՛, և հոգու չարությունը, նրա համար էլ ես լուրջ նշանակություն տվի ու մի քիչ էլ կոշտ բռնեցի։

Եթե միայն տգիտությունը լիներ, էն առատ տեղեկություններից ու բացատրություններից հետո, որ ես փռեցի մեջտեղը, նա անպայման պետք է խոստովաներ, որ սխալվել է, կամ գոնե լռեր։

Բայց որովհետև հոգու չարությունն էր, որ տաքացրել էր նրա շատ խեղճ գլուխը և չարության թույնն էր եռում նրա նեղ սրտում, նա տեղի չտվեց ոչ մի փաստի ու ապացույցի առջև, շարունակեց կատաղորեն ձեռին ոտին անել էնքան, մինչև ես բաց թողեցի, որ գնա սկի ջրի տակը։

Ես նրան, իր էդ հատկության համար, անմահ էի անվանել։ Եվ ահա, ճշմարիտ որ` դարձյալ նա, թեև ուրիշ թերթում,