Այդպիսի բաներից ազատվել դժվար է, որովհետև, մի բան, որ յուրացրել ենք, դժվար ենք հրաժարվում նրանից։ Օրինակ՝ երբ Մովսեսը առաջնորդում էր Իսրայելին դեպի Ավետյաց երկիրը, ճանապարհին ժողովուրդը նեղվելով տրտնջում էր, թե Եգիպտոսում կուշտ էինք մնում, միշտ սոխ ու հաց էինք ուտում, հանգիստ էինք ապրում և այլն։ Նրանք չէին ուզում հրաժարվել Եգիպտոսից, որովհետև յուրացրել էին եգիպտացիների սովորությունները և չէին ուզում բաժանվել իրենց դարավոր հոգեկան ստրկությունից2։ Մովսեսը, այդ բանը տեսնելով, ամբողջ քառասուն տարի Իսրայելի ժողովրդին անապատներում բնակեցնել տվեց, մինչև որ մեռավ մի ամբողջ հին սերունդ, որը իր հետ տարավ հոգեկան ստրկությունն ու սովորած վատ հատկությունները, և սրանց տեղ եկավ նոր սերունդ։ Մովսեսը դրանց գլուխն անցնելով՝ տարավ Ավետյաց երկիրը3։
Ահա ճիշտ այսպես, այն ժամանակ կլինի մեր մեծ ազատությունը, երբ օտարների մեզ տված վատ հատկություններն ու սովորությունները կմեռցնենք մեր սրտում։
Նա ոգևոր ասաց.— Ես հավատում եմ, որ սա մեր ստրկության վերջալույսն է, և սկսում է բացվել մեր մեծ ազատության արշալույսը, և դուք եք, որ հիմքը կդնեք դրան։ Իհարկե, թեև դուք բոլորդ էլ չեք, սակայն ձեր միջից կլինեն անպատճառ։ Չկարծեք, թե ով աղքատ է, որբ է, նա չի կարող մեծ մարդ դառնալ և մեծ գործ կատարել, ընդհակառակն, մեծ մարդկանց կենսագրություններն ապացուցում են, որ ամենամեծ մարդիկ չքավորներն են եղել։
Այս դասախոսությունները, որ դուք կազմում եք, ես հավատացած եմ, որ մեծ դեր են կատարում։ Ինչպես որ լուցկին մի շփումից կարող է բոցավառվել, այնպես էլ ձեր մեջ կան այնպիսիներ, որոնց մատաղ սիրտն ու հոգին մի ոգևորիչ խոսքով բոցավառվում է և նրա ներքին աշխարհում մեծ հեղաշրջում է առաջանում։
Ես խորապես համոզված եմ,— կրկնեց նա,— որ դուք կկռեք մեր այն ազատությունը, որի մասին խոսեցի, վերածնվելով,