Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/566

Այս էջը հաստատված է

մեծ ուժ մըն է Հայաստանի ժողովրդին համար։ Երբ հոն լուր եկավ, թե հոս Պոլսո մեջ հայ հոգևոր պետերը ի մի խմբված են և կազմված է համազգային մարմին մը օժանդակության հասնելու համար Հայաստանի, այդ օրը մեր տան մեջ երկու լոռեցիներ կխոսակցեին իրարու հետ։ Անոնցմե մին դարձավ մյուսին և ըսավ — Ի՞նչ, հապա կկարծեիր, որ մենք անտեր ենք։

Ձեր միությունը ջերմություն մը տվավ անոնց, և վստահ եմ թե Հայաստանի բոլոր ժողովուրդն ալ տաքցած է ձեր միությունով։ Այդ համոզումը տվիք ինծի այսօր և ատոր համար կհայտնեմ ուրախությունս»։

<ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹ3ՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>

Թե՛ քրիստոնեությունը և թե՛ մահմեդականությունը կհրամայեն զիրար սիրել, սակայն ցավալի է տեսնել, որ մարդոց միջև այսքան արյուն հոսեցավ։ Այսօր արևմուտքի մեջ գոյություն ունեցող անհամաձայնութեանց պատճառը տնտեսական շահն է, մինչդեռ արևելքի ժողովուրդները զերծ են այս տեսակ գծուծ հաշիվներե։

Արևելքցիները բարիին ճամբան և իրարու օգնելու առիթ փնտռող ժողովուրդներ եղած են, իրերու այս վիճակին մեջ խիստ ցավալի է, որ թշնամությունները հավիտենական վիճակ մը ստացած են, սակայն այսօր պատասխանատվությունը ուղղակի զանոնք կառավարող կառավարությանց կպատկանի, որովհետև ժողովուրդները, հակառակ կրոնական տարբերություններուն, միշտ իրարու բարեկամ մնալու հակամետ եղած են։ Ես թե՛ թուրքերու և թե՛ հայերու փոխադարձաբար իրարու կատարած օգնություններուն պատմությունը գրած եմ և ապագային զայն պիտի հրատարակեմ վավերաթուղթերով և անուններով1։ Քսան տարիե ի վեր դեպքերուն մեջ ապրած ըլլալով, անոնց մոտեն տեղյակ եմ. թուրքերուն մեջ կան այնպիսիներ, որոնք