Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/568

Այս էջը հաստատված է

միջև անկեղծ հասկացողություն մը գոյանա և կառավարությանց կողմանե բացված վիհը գոցվի. իմ այսօրվան պարտականությունս ալ այս է միայն։

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՏՈՒՆ ՄԸ ՊՈԼՍՈ ՄԵՋ

Շաբաթ գիշեր, Թոքաթլյանի մեջ բանաստեղծ պր. Հովհ. Թումանյան թեյասեղանի մը հրավիրած էր պոլսահայ գրագետներն ու գեղարվեստագետները՝ Հայաստանի գեղարվեստի տան նախագահության կողմե։ Հիսունե ավելի հրավիրյալներ ներկա էին։ Պր. Թումանյան առաջարկեց, որ Թիֆլիսի մեջ եղածին նման Պոլսոյ մեջ ալ գեղարվեստի տուն մը կազմվի, Հայաստանի գրական գեղարվեստական կյանքին վերաշինության համար։ Պր. Թումանյան ավելացուց թե Հայաստանի կառավարությունը, առանց կուսակցական խտրության, մեծ հարգ կընծայե հայ գրականության և գեղարվեստի ներկայացուցիչներուն և եթե Պոլսո մեջ ալ կազմվի գեղարվեստի տունը, որ Թիֆլիսի տան հետ ձեռք-ձեռքի տված աշխատի երկրին գրական և գեղարվեստական վերաշինության, կառավարությունը անպայման իր աջակցությունը պիտի նվիրե։ Այս առթիվ, ըսավ պր. Թումանյան, թե կենսաթոշակ ստացող գրագետներուն մեջ միայն մեկ քոմունիստ կա, մնացյալները բոլորն ալ կը պատկանին բոլոր կուսակցություններուն և կամ չեզոք են։