Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/57

Այս էջը հաստատված է

ուրիշ կերպարանքով։ «Հովիտում», Ս. Հ. տառերի տակ կուչ եկած։ Բայց ի՞նչ նշանակություն ունի թերթի անունը «Մշակ» է թե «Հովիտ», կամ իրեն անունը Դրամբյան է թե Ս․ Հ․, էականը նույնն է. նույն բթության հետ նույն չար հոգին, նույն դառը շունչը։

Սակայն սա ի՞նչ է գտել, էս «Հովիտի» չգիտեմ սարկավագ, տիրացու թե պարոն Ս. Հ.-ն։

Նույն բանը։

Սա էլ գտել է, որ «Գառնիկ ախպեր» հեքիաթը ես թարգմանել եմ ռուսական «Сестрица Аленушка и братец Иванушка» հեքիաթից։ Գտել է, որ ռուսական Ուլիկը դարձրել եմ Գառնիկ, հորթը— կով, Аленушка-ն — Մանուշ, Иванушка»-ն՝ Մանուկ, և այլն, և այլն։

Եթե միայն էսքանը լիներ, այսինքն գործից բացարձակ անգետ ու անտեղյակ լինելը, ես էս «և այլն և այլն» Ս.Հ.-ին կասեի.— տեր հայր, տիրացու կամ պարոն Ս. Հ., էդպես չի, դուք սխալվում եք, էդ հեքիաթը, որ ռուսներն ունեն, հայերն էլ ունեն, և հայերինը թերևս ավելի հին է, քան ռուսներինը։ Գերմանացիք էլ ունեն, նրանցն էլ մինչև անգամ հին, հայոց հրատարակչական ընկերությունը թարգմանել է, քրոջ ու եղբոր անուններն էլ փոխել, դրել Կարեն ու Մանեն։ Թուրքերն էլ ունեն — ասում են Ասկյար ու Բիբլի, վրացիք էլ ունեն, էդպես և բոլոր ազգերը։

Ես ռուսականը չեմ թարգմանել, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., այլ հայկականն եմ առել ու մշակել։ Եվ հայկականն էլ մի հատ չի, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., Արարատյան տարբերակը կա, Վասպուրականինը կա, Տարոնինը կա, Շահրիարինը կա, Թիֆլիսինը կա — տպված։ Դուք միայն ռուսականն եք տեսել, ինչպես երևում է Դրամբյանի նման դարձյալ «դիպվածով» և էն էլ ռուսական միայն մի տարբերակը գիտեք, որ ուլ է դառնում, կան և ուրիշ տարբերակներ, ուր հենց գառն է դառնում։ Եվ տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., ես ոչ ռուսական Аленушка-ն եմ փոխել Մանուշի, ոչ Иванушка-ն եմ փոխել Մանուկի, ոչ