Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/571

Այս էջը հաստատված է

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Կոչի սկիզբն ինքնագրում ունի հետևյալ տեսքը. [Հայ] Հայոց [հին] հնագույն [քրիստոնյա] ժողովուրդը, [որ եվրոպական լուսավորության առաջապահն է արևելքում], առաջին զոհերից մեկն է եղած թուրք-թաթարական մեծ արշավանքի [XI դարում]։

Վերջին տարբերությունն ունի հետևյալ տեսքը.

Հայոց գրողների ընկերությունը այս ահավոր ճգնաժամին դիմում է [հառաջադեմ] ազգերի խղճմտանքին ի դեմս նրանց լուսավոր հաստատությունների և լավագույն զավակների, որոնց թվում և դիմում է Ձեզ։ [Սրտանց մաղթելով, որ Ձեր ազգի գրողները երբեք առիթ չունենան ձեռքները գրիչ առնելու այս տեսակ դիմումի համար] Հայ գրողների ընկերությունը թախանձագին խնդրում է՝ բարձրացնել Ձեր ազդու ձայնը այս անօրինակ ոճիրի հանդեպ հանուն մարդասիրության, քրիստոնեության և կուլտուրայի։ [Եվ խորապես համոզված է, որ իր դիմումը արձագանք պիտի գտնի Ձեր ազնիվ սրտում]։

Կան նաև մասնակի տարբերություններ։

<ԽՈՍՔ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

Էս օրերին, երբ մեր ազգային աղետի ծանրության տակ ճնշված մենք մեզ զգում ենք [և դժբ] տխուր ու անզոր ֆիզիկապես, էս օրերին Դուք հայտնվում եք մեր մեջ և խոսում եք մեր հոգեկան կարողություններից ու