Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/574

Այս էջը հաստատված է

հեղեղել են Հայաստ<անը>, եթե մեկն էլ [նրանցից] չի անցել՝ նրա էլ շորշոփն է հասել։

Խառն ազգաբնակություն ունեցող քաղաքներից ո՛րն էլ գնաք, [ո՛ր ծերից էլ մտնեք], կտեսնեք սովորաբար եզերքներին, ետ ընկած [թաղերում] քաղաքամերձ թաղամասերում առանձին ցեղերի պատկանող բնակիչներին՝ [խմբված] նստած իրենց հատուկ բնակարաններով, նիստ ու կացով, լեզվով ու տարազով։ [Ապա եթե] ներս մտնեք, կտեսնեք՝ խառն են, բայց դարձյալ ամեն մի թաղում որոշ ազգի բնակչություն է գերակշռում. իսկ երբ հասնում եք քաղաքի կենտրոնի հրապարակներին կամ կամուրջներին, էնտեղ արդեն խռնված են ամենքը ու իրար են անցնում [խառն ի խուռն] ամեն լեզվի ու տարազի մարդիկ։

Աշխարհքն էլ էսպես է։

Քաղաքակրթության մեծ օջախներից ու հաղորդակցության մեծ ճանապարհներից հեռու ժողովուրդները երկար դարերով մնում են անխառն՝ իրենց առանձնահատուկ կյանքով ու կերպարանքով, տարազով ու լեզվով. իսկ [աշխարհքների] ժողովուրդների համար կենտրոնական հրապարակ կամ կամուրջ հանդիսացող երկրները անվերջ հեղեղման մեջ են եղել և ներկայացնում են [անվերջ] խառնուրդ հնուց անցած գնացած կամ նրանցից հետո նոր եկած մնացած, զանազան ցեղերի և նրանց ամեն տեսակի ազդեցությունների։

II

[Փոքր Ասիան-Ասիական [ծովի ափ] ցամաքային օվկիանոսի ափն է։ Ասիայի ամեն կողմից անհիշելի ժամանակներից սկսած հորձանք են տվել [մարդկու] զանազան ազգեր դեպի Արևմուտք և միշտ էդ մարդկային հորձանքները մի կողմից Կովկասի մեծ պատնեշին են զարկվել, մյուս կողմից Սև ծովի [ափերին] ջրերին են դեմ առել ու կանգնել [սառել] մնացել և կամ իրենցից մի բան թողել