Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/575

Այս էջը հաստատված է

ու էնպես անցել։ Ու ինչպես շատ աղետներ, էնպես էլ շատ ու բազմազան գանձեր են կուտակվել դարերի ընթացքում էս տարածության վրա, իրար վրա դիզվել շերտ շերտ...

Սրա վրա եթե ավելացնենք նաև [աշխարհքի] Աֆրիկայից ու Եվրոպայից եկած ազդեցությունները-կարող ենք ասել, որ Փոքր Ասիայում ու Կովկասում կարելի է գտնել հին հայտնի աշխարհների բոլոր ժողովուրդների բարքերը, մեկից շատ, մյուսից քիչ։

Էս տեսակետից հատկապես Հայաստանը հանդիսանում է մի զարմանալի հանդիսատուն մուզեում։ [Եվ] եթե հայոց պատմիչները Հայոց երկիրը անընդհատ արշավանքների և աղետների պատճառով...

ևն, ևն, ապա մեր ժամանակների գիտնականները պիտի անվանեն թանգարան կամ գանձարան գիտության և էնքան մեծ է ամեն տեսակ մնացորդի առատությունը, որ ոչ միայն գիտնականները, այլև ամեն մի սովորական սիրող միշտ կարող է թանկագին գյուտեր անել, ճիշտ էնպես, ինչպես Անի քաղաքի ավերակներում ամեն մի քուրդ հովիվ կարողանում է հին դրամ գտնել, հին զարդ և կամ որևէ թանկագին ամանի կտոր, էնքան առատությամբ սրանք խառնված են դժբախտ մայրաքաղաքի հողի հետ]։

Հայաստանը կամուրջ է...

[Էսպեսով մեծ են եղել նաև լեզվական ազդեցությունները] և լեզուների խառնուրդի տեսակետից Հայաստանի բարձրավանդակը ներկայացնում է մի հսկայական Բաբելոնի աշտարակ, ուր իրար են խառնվել ամեն տեսակ ցեղեր ու լեզուներ և մինչև օրս էլ ոչ կարողանում են իրար հասկանալ և ոչ միասին մի կյանք ստեղծել։ [Եվ] լեզվական խառնուրդների մեջ էլ [պետք է որ երկու] գլխավոր [ազդեցությունները] տարրերը երկուսը [լինեն] են - Արևելքինը և Արևմուտքինը թե իրենց հնչյունաբանով, թե բառակազմությունով և թե համաձայնությունով։ Եվ ով գիտի, թերևս մեր մեծ սարն էլ-մեր Մասիս-