Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/583

Այս էջը հաստատված է

Կամավորների նշանակությունը՝ ավելի քիչ է եղել կոտորածը։

Քրդական գյուղեր, թրքական գյուղեր՝ խաչեր, եկեղեցիներ, հայ գերեզմանատուն, ահա Բայազետի ու Ալաշկերտի հովիտները, Աբաղայի դաշտը, Բերկրու շրջանը՝ ամեն տեղ, ամեն տեղ, և զուր չեն վերջին դարերում հայերի թիվը 95 % հաշվել ճանապարհորդները։


ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(ՌՈԲԱԿԻՁԵԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ)

...Ճշմարտությունը վերականգնելու համար ես [դիմել] հիմնվել եմ ոչ միայն իմ, այլև շատ ունկնդիր դրական մարդկանց թարմ հիշողության վրա։ Եվ դեռ հիշողություններից ավելին իմ ձեռքի տակ ունեմ նաև գրավոր դոկումենտ։

Դասախոսության ժամանակ մեր ընկ. բանաստեղծ Դեմիրճյանը բլոկնոտի տետրը ձեռքին նոթագրում էր Ռոբակիձեի դասախոսության կարևոր տեղերը։

Էս բոլորը միացնելով միաձայն հերքում են վերև բերած թերի մտքերը և վկայում են, թե ինչ է ասել Ռոբակիձեն։ Նա [միջին դարերից] հին ժամանակներից սկսած՝ շրջան-շրջան խոսելով վրաց գրականության մասին և <1 անընթ․> առանձնապես վեր հանելով <Ռուսթավելու> հանճարը [համառոտ բնորոշելով] եկավ հասավ նոր գրականությանը։ Նոր գրականության մի քանի խոշոր դեմքերի [վրա] մասին խոսելով՝ ասավ, թե Ռուսթավելուց հետո վրաց գրական խոսքը արվեստի վարպետության և ձևի կողմից երբեք չէին հասել էն զարգացմանն ու կատարելագործությանը [ինչպես] ինչի հասան նոր գրականության մեջ։ Էդ կողմից, այսինքն գրական խոսքի արվեստի վարպետության և ձևի կողմից, Ռուսթավելին մինչև անգամ մրցորդներ ունի նոր գրականության մեջ։ Եվ բնավ չանվանեց,