թե ով են էդ մրցորդները «Голубые роги» խմբակի մասին խոսեց վերջում միանգամայն անկախ ու առանձին և Ռուսթավելու անունն էլ չի տվել նրանց մասին խոսելիս։
Ռուսթավելուն հաղթելու մասին խոսք անգամ չի եղել։ Զուր են կարծում մեր վրացի ընկերները, թե եթե էդ տեսակ խոսք լիներ հայ գրական [հասարակ․] մարդկանց կողմից, կմնար առանց նկատողության։
Ճշմարիտ է, մենք լավ չենք ճանաչում վրաց գրականությունը, բայց էդքան անտեղյակ չենք, ինչքան կարծել են, թե արդեն Ռուսթավելուն գերազանցող հսկաներ լինեին մեր կողքին ու մենք գոնե իմացած կլինեինք ․․․
Ինչ վերաբերում է գրական խոսքի արվեստի վարպետությանն ու ձևին, թե էս տեսակետից Ռուսթավելին արդեն մրցորդներ ունի, գոնե ես լսեցի շատ հանգիստ։ Գրեթե նույնքան հանգիստ, ինչքան ասեին՝ Ռուսթավելու հագած [շորից] զգեստից ավելի լավ զգեստ են հագնում հիմա։ Ռուս բանաստեղծներն էդ տեսակետից թերևս ավելի շատ բան են արել, բայց էդ շատ բանը դեռ շատ է քիչ մի Պուշկին հանդես բերելու համար։
Դա ձևն է, արտաքինն է, տեխնիկան է [վերջ] [ուրիշ] հին լեզվով ասենք՝ մարդկայինն է։ Էականը ստեղծագործական ներքին կարողությունն է, կենդանի հզոր շունչն է, նույն հին խոսքերով աստվածայինն է։
Ավյունը [եղած դեպքում] միշտ [գտնում է] ունի իր ձևը։ Իսկ [երբ] միայն [կա, էդ դեռ չի նշանակիլ, թե ավյունն էլ, շնորհքն էլ, տաղանդն էլ կգա ու կթափվի էդ ձևի մեջը] ձևը կարող է չունենալ էն հրաշալի բովանդակությունը, որ կյանք ու արժեք է տալիս ձևին։ Ձևը կարող է դատարկ ձև լինել։ Ճիշտ էնպես, ինչպես, երբ ասում ենք էստեղ մի հոգի կա, մարմինն էլ հետն ենք հասկանում։ Իսկ երբ ասում ենք՝ էստեղ մի մարմին կա, [մեծ մասամբ] էդ դեռ չի նշանակիլ, թե նա անպատճառ [կենդանի է]