Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/589

Այս էջը հաստատված է

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորն ամփոփում է հեղինակի 1913-1922 թթ. գրած քննադատական և հրապարակախոսական հոդվածները, ելույթներն ու ելույթների՝ մամուլում հրապարակված վերաշարադրանքները։

Հրապարակվող նյութերի համար հիմք են ծառայել հեղինակի կենդանության օրոք մամուլում տպագրված հոդվածները, ինչպես նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ու Թումանյանի թանգարանում պահվող ինքնագրերը։ Ներկայացվում են նաև ցարդ անտիպ նյութեր։

Նախորդ հրատարակությունները՝ «Թումանյանը քննադատ» ժողովածուն, 1940-1959 թթ. հրատարակված երկերի ակադեմիական հրատարակության IV և VI հատորները, որոնցում տեղ է գտել Թումանյանի քննադատական և հրապարակախոսական ժառանգությունը, լիակատար չեն, իսկ դրանցում զետեղված նյութերը տպագրվել են բազմաթիվ կրճատումներով և խմբագրական միջամտություններով։ Ներկայացվող հատորը լիակատար է և անաղարտ։

Հատորում օգտագործված են հետևյալ համառոտագրությունները։
ԳԱԹ-Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
ԹԹ-Թումանյանի թանգարան
ԵԺ II-Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով, (1940-1959), հ. II
ԵԺ IV-Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու, հ. IV
ԵԺ V-Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու, հ. V
ԵԺ VI-Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու, հ. VI
ԹԺՀ-Թումանյանը ժամանակակիցների հուշերում, տեքստը պատրաստեց և ծանոթագրեց Լ. Կարապետյան, Երևան, 1969
ԹՔ-Թումանյանը քննադատ, կազմեց և խմբագրեց Ն. Թումանյան, Երևան, 1969
ՀՀ-Հայկական սովետական հանրագիտարան, 1-13, Երևան, 1974-1987
ՈւՀ 2-Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 2, Երևան, 1969
ԹՖ-Թումանյանի Ֆոնդ