Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/591

Այս էջը հաստատված է

ՀՈԴՎԱԾՆԵՐ


1913

ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ է

(էջ 7)

Տպագրվել է Հր, 1918, 2 հունվարի, № 1, այնուհետև՝ Թք, էջ 238-239, ԵԺ IV, 224-225։

Արտատպվում է Հր-ից։

1 Կովկասի Հայոց գրական ընկերությունը-Հայ գրողների կովկասյան ընկերությունը-հիմնադրվել է Թիֆլիսում, 1912 թ. հոկտեմբերին։ Առաջին ընդհանուր ժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, Թիֆլիսի քաղաքային դումայի դահլիճում։ Վարչության առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 16-ին։ Հր, 1912, № 229-ում կարդում ենք. «Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Հայ գրական ընկերության» նորընտիր, վարչության անդրանիկ նիստը, ուր կազմվեց վարչության դիվանը՝ նախագահ՝ Հովհ. Թումանյան, գանձապահ՝ բժ. Զարգարյան, քարտուղար՝ Գ․ ք․ Աղանյան։ Անդամներն են՝ Լեո, Ե. Լալայան, բժ. Զարգարյան, Ա. Աթանասյան և Արշ․ Հարությունյան»։ 1921 թ. վերանվանվել է «Հայ գրչի մշակների միություն», որի նախագահը դարձյալ եղել է Թումանյանը մինչև 1922 թ.՝ իր հիվանդությունը։


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ՈԻ ԻՐ ԼՈԻԾՈԻՄԸ

(էջ 8)

Տպագրվել է Հր, 1913, 11, 13, 16, 19 հունվարի, № № 7, 9, 11 և 14, այնուհետև, որոշ կրճատումներով՝ Եժ IV, 225—236։

Արտատպվում է Հր-ից։

1 Բեռլինի կոնգրեսը (վեհաժողովը) տեղի է ունեցել 1878 թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը։ Կոնգրեսին, որին մասնակցել են եվրոպական վեց պետություններ՝ Անգլիան, Ռուսաստանը, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, ներկա է եղել նաև Հայաստանի պատգամավորությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։

2 Սան-Ստեֆանոյի պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է 1878 թ. փետրվարի 19-ին։ Պայմանագրի 16-րդ հոդվածը, որն