Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/598

Այս էջը հաստատված է

4 Ազգագրական հանդեսի 11-րդ համարը լույս է տեսել 1904 թ.։

5 Թումանյանի մեջբերումները տեղ-տեղ տարբերվում են Ե. Լալայանի բնագրից։ Բանաստեղծը որորշ բառեր գրել է գրական լեզվի տառադարձությամբ, օրինակ՝ ոնչ-ոչ, պահըմ եմ-պահում եմ և այլն։ Որոշ տեղերում օտար բառերի փոխարեն գրել է դրանց հայերեն համարժեքները, օրինակ՝ իսանինը-մարդինը և այլն։


«ՄՇԱԿԻ» ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

(էջ 47)

Տպագրվել է Հր, 1913, 9. ապրիլի, № 78, այնուհետև՝ ԵԺ IV, 252-253։

Արտատպվում է Հր-ից։

1 Խոսքը «Փաստերն ուրանալ անկարող ենք» հոդվածի մասին է (տե՛ս Մշ, 1913, 3 ապրիլի, № 72)։

2 Թումանյանը Պետերբուրգի բանտում եղել է 1911 թ. դեկտեմբերի կեսերից մինչև 1912 թ. մարտի 20-ը, երբ ավարտվել է այսպես կոչված «Դաշնակցության գործով» մեղադրվողների դատավարությունը, և 93 այլ մեղադրյալների հետ անպարտ է ճանաչվել։


ԶԱՏԿԻ ԱՌԻԹՈՎ

(էջ 48)

Տպագրվել է Հր, 1913, 14 ապրիլի, № 81, այնուհետև՝ ԵԺ VI, 198-199։

Արտատպվում է Հր-ից։

1 Նաղաշ Հովնաթանի «Տաղ ի վերայ Զատկին հայոց» երգի 13, 15 և 16-րդ տողերն են (տե՛ս Արշակ Չոպանյան, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը», Փարիզ, 1910, էջ 103)։

2 Մուրատ Խիկարի «Տաղ գարնան» ոտանավորի 1, 2 և 4-րդ տողերն են (տե՛ս «Նոր ժողովածու», Բ պրակ, բաղդատությամբ հրատարակեց Կարապետ Կոստանյանց, Թիֆլիս, 1892, էջ 5)։


ԴՊՐՈՑ Եվ ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ

(էջ 5)

Տպագրվել է Հր, 1913, 24 ապրիլի, № 87, այնուհետև՝ ՈՒՀՁ, էջ 352-353։

Արտատպվում է Հր-ից։

1 Հայ գրերի գյուտի 1500-ամյակը և տպագրության 400-ամյակը հանդիսավորությամբ տոնելու նախապատրաստական աշխատանքներն