Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/600

Այս էջը հաստատված է

5 «Մանանայ, ժողովեաց և ի լոյս էած Գ․ վ. Սրուանձտեանց», Կ․ Պոլիս, 1876։ «Գառնիկ ախպերը» հեքիաթի գրառումը տե՛ս այդ գրքի էջ 153-161։

6 «Ոչ գրական ոչնչությունները քննադատ» հոդվածը լույս է տեսել ոչ թե 1910, այլ 1909 թ. «Մշակի» 169 և 170 համարներում։


ՄԻ՞ԹԵ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

(էջ 54)

Տպագրվել է Հր, 1913, 5 մայիսի, № 96, որտեղից և արտատպվում է։

1 Այսպես կոչված «Դաշնակցության գործն» սկսվել է 1908 թ․ վերջերին։ Դատավարությունը տեղի է ունեցել Պետերբուրգում, 1912 թ. հունվար-մարտ ամիսներին։ Ամբաստանյալների ընդհանուր թվից տաժանակրության են դատապարտվել 4-ը։ Մնացածները, այդ թվում նաև Թումանյանը, անպարտ են ճանաչվել։


<ԽՈՍՔ ՐԱՖՖՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ>

(էջ 55)

Թումանյանն այս խոսքն արտասանել է 1913 թ. մայիսի 5-ին, ՀԳԸ նախաձեռնությամբ Րաֆֆու գերեզմանի մոտ տեղի ունեցած հոգեհանգստի արարողության և մեծարման հանդեսի ժամանակ։

Տպագրվել է Հր, 1913, 8 մայիսի, № 99, այնուհետև՝ ԵԺ VI, 393-394։

1 Փոքր-ինչ ձևափոխված մեջ է բերում Րաֆֆու «Ձա՛յն տուր, ով ծովակ» բանաստեղծության հետևյալ տողերը.

Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք (տե՛ս Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. I, էջ 65)։


ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԿՈՉԸ

(էջ 56)

Տպագրվել է Հր, 1913, 21 մայիսի, № 110, այնուհետև՝ ԵԺ IV, 255-256։

Արտատպվում է Հր-ից։

1 Նկատի ունի բիբլիական Մովսես մարգարեին։

2 Մարգարեութիւն Էզէկիելի, Լէ, 14։