Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/604

Այս էջը հաստատված է

15 Ի. Ա. Կռիլովի էպիգրամը, որ վերնագրված է «Эпиграмма рецензенту поэмы «Руслан и Людмила» գրված է ի պատասխան։ Ա. Ֆ. Վոյկովի, որը մի երկար ու տաղտուկ հոդվածում բծախնդրորեն և աչառու ձևով է քննարկում «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը (այս մասին․ տե՛ս Դ. Դ. Բլագոյի ծանոթագրությունը հիշատակված «А. С. Пушкин, Сочинения, т. II,» գրքում, էջ 461)։

16 Այս էպիգրամը պատկանում է ոչ թե Պուշկինի, այլ Ի. Ի. Դիմիտրևի գրչին (տե՛ս «Русская эпиграмма второй половины XVII-начала XX В.», Ленинград, 1975, ст. 160): Պուշկինն օգտագործել է սրա վերջին տողը («Плюгавый выползок из гузна Бефонтена») նույն Կաչենովսկու դեմ ուղղված էպիգրամում (տե՛ս А. Пушкин, Полное собрание сочинений, т. I, М., 1954,с 271):

17 Խոսքը «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» եռահատոր գրքի աշխատասիրող Ալեքսանդր Նիկոլաևիչ Աֆանասևի մասին է։

18 Նկատի ունի Նիկ. Տեր-Ղևոնդյանի «Մայրենի լեզու» դասագրքում (Բ տարի, 1909, էջ 90) տպագրված «Վարդուհին ու Ցոլակը» հեքիաթը։

19 Տե՛ս «Դասընկեր» Ա. տարի, այբբենարան-ընթերցարան, կազմեցին Արշակ Չիլինկարյան, Տիգրան Ռաշմաճյան և Ավետիք Իսահակյան, երկրորդ տիպ, բարեփոխված, Թիֆլիս, 1911, էջ 75։


ՓՈՐՁԻՉԸ

(էջ 76)

Տպագրվել է Հր, 1913, 27 հունիսի, № 140, այնուհետև՝ Եժ IV, 269-270, որտեղ բաց է թողնված «Հայ քաղաքական պարագլուխներին եք փորձում» բառերով սկսվող ու «Եվ մի՞թե բողոքը թշնամություն է» բառերով ավարտվող հատվածը։ Կան նաև այլ կրճատումներ։

Արտատպվում է Հր-ից։ 1 Ուղղված է «Новая время» թերթի 1913 թ. հունիսի 16-ի անստորագիր հողվածի դեմ, որտեղ, ի միջի այլոց, նաև գրված է․ «Искренность новых армянских настроений подложит еще испытанию. Пожелаем чтобы слова армянских вождей не розошлись с делом. В случае удовлетворительного исхода испытания вся выгода, причитается не столько России, сколько на долю армянского народа»․


ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԵՎ «ՄՇԱԿԻ» «Շ»-ԵՐԸ

(էջ 78)

Տպագրվել է Հր, 1913, 7 հուլիսի, № 149, այնուհետև՝ Եժ IV, 271-272։ Արտատպվում է Հր-ից։