Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/606

Այս էջը հաստատված է

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ТИФЛИССКИЙ ЛИСТОК ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ Պ<ԱՐՈՆ> ԱԼ. ՔԻՇՄԻՇՅԱՆԻՆ

(էջ 82)

Տպագրվել է Հր, 1913, 25 սեպտեմբերի, № 214, որտեղից և արտատպվում է։

1 Խոսքը հայ տառերի գյուտի 1500 և տպագրության 400-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած տարաձայնությունների մասին է (տե՛ս «Դպրոց և գրականություն» հոդվածի ծանոթագրությունը)։


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

(էջ 83)

Տպագրվել է Հր, 1913, 27 սեպտեմբերի, № 216, այնուհետև ԹՔ, էջ 270-271 և Եժ VI, 138։

Արտատպվում է Հր-ից։

1 Նկատի ունի Տ. Ա.-ի «Սայաթ-Նովայի մահարձանը» խորագրով հոդվածը՝ Հր, 1913, 22 սեպտեմբերի, № 212։


ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

(էջ 84)

Տպագրվել է Հր, 1913, 29 սեպտեմբերի, № 218, այնուհետև, մասնակի կրճատումներով՝ ԵԺ IV, 274 - 276։

Արտատպվում է Հր-ից։

1 Հր-ի 1913 թ. սեպտեմբերի 26-28-ի № № 215, 216, 217 առաջնորդողները վերաբերում են հայ ուսուցչության վիճակի հարցին և վերնագրված են «Հայ ուսուցչությունը»։ Թումանյանը նկատի ունի հատկապես № 216-ի առաջնորդողը։

2 Ց. Խ.-ն գրականագետ Ցոլակ Խանզադյանն է, որը պարբերաբար հանդես է եկել «Բաքվի ձայն» օրաթերթում նաև «Գրասեր» ծածկանունով։


ՊԱՏԱՍԽԱՆԻՑ ՀԵՏՈ

(էջ 80)

Տպագրվել է Հր, 1913, 1 հոկտեմբերի, № 219, որտեղից և արտատպվում է։