Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/608

Այս էջը հաստատված է

1 Գիրք Ղևտականք, ԻԵ, 18-19։ Թումանյանը մեջ է բերում կրճատ։ Բնագիրը հետևյալն է․ «Եւ արասջիք զամենայն դատաստանս իմ պահանջեսջիք՝ և արասջիք ղնոսա և բնակեսջիք յերկրին յուսով։ Եվ տացէ երկիրն զբերս իւր, և բնակեսջիք ի նմա վստահութեամբ»։


ՄԵԾ ՏՈՆԸ ԵՎ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆ ՈԻ ԳՐՈՂԸ

< I >

(էջ 95)

1913 թ. աշնանը Թումանյանը, ըստ երևույթին, ծրագրած է եղել գրել մի ընդարձակ հոդված՝ հայկական դպրոցների ուսուցիչների և գրականության ու գրողների վիճակի մասին։ Ներկայացվող նյութը դրա առաջին հատվածն է, որը տպագրվել է Հր, 1913, 13 հոկտեմբերի, № 230։ Սրա վերջում գրված է «կշարունակվի», բայց շարունակությունն այդպես էլ չի տպագրվել։

ԵԺ VI-ի կազմողները բանաստեղծի արխիվում (ԳԱԹ, Թֆ, № 208) գտել են մի թերի սևագիր-ինքնագիր և հրատարակել «Դպրոցի և ուսուցչի մասին» վերնագրով, որպես առանձին հոդված՝ պայմանականորեն թվագրելով՝ 1912-1913 թթ. (տե՛ս ԵԺ VI 196-197 և 458), մինչդեռ բաղդատությունից պարզվում է, որ այդ ինքնագիրը հոդվածի խոստացված շարունակությունն է) տե՛ս սույն հատոր, «Սևագրություններ և հատորներ» բաժնում)։

Այս (առաջին) հատվածն արտատպվում է Հր-ից։


ՀՐԱՎԵՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ

(էջ 98)

Տպագրվել է Հր, 1913, 15 հոկտեմբերի, № 223, այնուհետև՝ ԹՔ, էջ 275-276, ԵԺ VI, 412։

Արտատպվում է Հր-ից։


ԱԶՆԻՎ ԵՎ ԱՆԿԵՂԾ

(էջ 99)

Տպագրվել է Հր, 1913, 17 հոկտեմբերի, № 233, այնուհետև՝ ԽՀ, 1989, 29 մարտի, № 77, հրատարակել է գրականագետ Ա. Շարուրյանը։

Արտատպվում է Հր-ից։