Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/609

Այս էջը հաստատված է

ԽՈՇՈՐ ՀԱՅԸ

(էջ 101)

Գրված է մշակութային-քաղաքական գործիչ Կոստանդին Խատիսյանի մահվան առիթով։

Տպագրվել է Հր, 1913, 25 հոկտեմբերի, № 240, որտեղից և արտատպվում է։


Ս. ԶԱՎԱՐՅԱՆԻ ԲՆԱՎՈՐՈԻԹՅԱՆ ԳԾԵՐԻՑ

(էջ 102)

Տպագրվել է Հր, 1913, 3 նոյեմբերի, № 248, որտեղից և արտատպվում է։

1 Տե՛ս «Ազնիվ և անկեղծ» հոդվածը։

2 Ս. Զավարյանի Թումանյանին հղած նամակներից երևում է, որ Ալբոմը պատրաստելու աշխատանքները 1913 թ. գարնանից գնալով ավելի լայն ծավալ են ստացել։ Օրինակ 1913 թ. մայիսի 27-ի թվակիր նամակում Զավարյանը Թումանյանից խնդրում է կենցաղային, հնագիտական, բնության և այլ տիպի լուսանկարներ ձեռք բերել Երվանդ Լալայանից, Թ. Թորամանյանից, Վրույրից, տեր Շնորհքից և ուրիշներից, ինչպես նաև իրեն ուղարկել նախօրոք խնդրած Լոռվա, Շուլավերի լուսանկարները (տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 978)։

3 Նույն նամակում Զավարյանը գրում է. «Ուստի խնդրում եմ մինչև արձակուրդները ուղղակի կամ կողմնակի միջոցով դիմել և օգնություն խնդրել միայն հիշյալ անձերից՝ առանց հայտնելու իմ ամբողջ նպատակի մասին։


ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈԻՆՔԸ

(էջ 105)

Տպագրվել է Հր, 1913, 7 նոյեմբերի, № 251, այնուհետև՝ ԵԺ IV էջ 282-283։

Արտատպվում է Հր-ից։


<ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ԵՐԵԿՈՒՅԹԻՆ>

(էջ 106)

Այն խոսքն է, որով 1913 թ. նոյեմբերի 7-ին Թումանյանը բացել է ՀԳԸ գրական երեկույթների երկրորդ շրջանը։ Այդ երեկույթը նվիրված է