Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/610

Այս էջը հաստատված է

եղել է արևմտահայ գրականությանը, որի մասին բանախոսել է Գ․ Իփիկյանը։

Տպագրվել է Հր, 1913, 10 նոյեմբերի, № 254, երեկույթի մասին հաղորդման մեջ։ Դատելով ոճից, իր բացման խոսքը բանաստեղծն ինքն է տրամադրել խմբագրությանը։ Այնուհետև տպագրվել է ԵԺ IV, 451-452։

Արտատպվում է Հր-ից։

1 Նույն հաղորդման մեջ կարդում ենք. «Երեկույթը բաց արավ ընկ. վարչության նախագահ Հովհ. Թումանյանը։ Ամենից առաջ նրա առաջարկությամբ ունկնդիրները ոտի կանգնելով հարգեցին հանգուցյալներ Ս. Զավարյանի, Կ. Խատիսյանի և Ա. Քալանթարյանի հիշատակը»։


ԱՆԳԻՏԱԿԻՑ ԹՇՆԱՄԻՆԵՐ

(էջ 108)

Տպագրվել է Հր, 1913, 4 դեկտեմբերի, № 272, այնուհետև, ԹՔ․ էջ 281-283, ԵԺ VI, 199-201։

Արտատպվում է Հր-ից։


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ

(էջ 110)

Տպագրվել է ԿԼ 1913, 17 դեկտեմբերի, № 282, այնուհետև՝ ԵԺ IV, 283-284։

Արտատպվում է ԿԼ-ից։

1 ԵԺ IV-ի ծանոթագրության մեջ (491) կարդում ենք. «Հիշյալ հոդվածը տպագրված է «Կովկասի լրաբերի» 1913 թ. ոչ թե 276-ում, այլ № 278-ում»։

Ճիշտ է՝ ԿԼ-ի № 278-ում տպագրված Վ. Մալխասյանի «Պ. Լեոյի դասախոսության տպավորությունը» հոդվածը նույնպես վերաբերում է Լեոյի դասախոսությանը, սակայն Թումանյանը նկատի ունի ոչ թե դա, այլ «Հայ գրողների ժողովում» հաղորդումը՝ տպագրված դեկտեմբերի 12-ի № 276-ում։

2 Այդ երեկույթում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին, կարդացվել է երկու զեկուցում՝ Հովհ. Թումանյանի «Նոր լուսաբանություններ Սայաթ-Նովայի կյանքից» և Լեոյի «Նոր փաստաթղթեր Խ. Աբովյանի կյանքից»։