Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/614

Այս էջը հաստատված է

որ մինչև այժմ հայտնի չի եղել։ Դրանով մենք պարտական ենք Թորամանյանին, որն իր երկարամյա փորձով ցույց տվեց մեզ ճանապարհ դեպի հուշարձանները, որոնց վրա մինչ այդ համարյա ուշադրություն չէր դարձվել (J. Stryzgowski, Die Baukunst der Armenier ynd Europa. Wien, 1918. էջ 68):


ԴՈԿՈՒՄԵՆՏՆԵՐԸ

(էջ 126)

Տպագրվել է Հր, 1914, 9 և 11 փետրվարի, № № 31, 32, որտեղից և արտատպվում է։

1 Նկատի ունի «Հ. Առաքելյանը հսկում է նոր սերնդի բարոյականության վրա» հոդվածը։

2 «Հ․ Առաքելյանը հսկում է նոր սերնդի բարոյականության վրա» հոդվածի տպագրությունից հետո Հ. Առաքելյանը «Մշակում» տպագրել է մի շարք հոդվածներ («Թումանյանն էլ է խոսում բարոյականության մասին», Մշ, 1914, 18 հունվարի, № 11, «Հորիզոնի փարիսեցիությունը և դեմագոգիական կոչը», Մշ, 1914, 23 հունվարի, № 15, «Ցավալի նմուշ հայ «գրողների կյանքից», Մշ, 1914, 30 հունվարի, № 21, «Ուշացած արդարացումն», Մշ, 1914, 31 հունվարի, № 22 և այլն), որոնցում անձնական վիրավորանքներ է ուղղում բանաստեղծի հասցեին։ Բացի դրանից, Մշ-ի 11-րդ համարում նա տպագրել է նաև ոմն Խաչի գյուղացի Վարդան Տեր Գրիգորյանի հողվածը՝ «Անիրավությունից խեղդվում ենք» վերնագրով՝ էջմիածնապատկան Մարց կալվածքի կառավարիչ, Թումանյանի եղբայր Ռոստոմ Թումանյանի դեմ։

3 Խոսքը Հ. Առաքելյանի հետևյալ տողերի մասին է. «Հ. Թումանյանը մոռանում է, որ կգա մի օր, երբ մարդկանց լեզվի վրա, այս և այն պատճառով, դրված փականքը կբացվի և կգտնվի մի հետախույզ, որ արխիվների փոշիներից կհանի փաստեր, մերկ, կուռ փաստեր, որով կավանդեն ապագա հայ սերունդներին, թե՝ ի մեծ ամոթ հայության, մի ժամանակ եղել է մի «բանաստեղծ», որ բարոյական հրեշ է եղել» (Մշ, 1914, № 11)։

4 Հ. Առաքելյանն իր «Ուշացած արդարացումն» հոդվածն ավարտում է հետևյալ տողերով. «Ամբողջ աշխարհի համակրությունն էլ անկարող կլինի մեզ ետ պահել մերկացնելու և հրապարակության տալու այն տգեղ փաստերը, որ մենք ունենք մեր ձեռքի տակ Հ. Թումանյանի դեմ, իբրև մարդի և իբրև բանաստեղծի»։

5 Նկատի ունի եղբոր՝ Ռոստոմ Թումանյանի «Թիֆլիս, 1 փետրվարի» թվակիր բաց նամակր, որը, սակայն, տպագրվել է ոչ թե Մշ, №22-ում, այլ փետրվարի 7-ի № 28-ում։