ԱԶԳԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԻՐԵՆՑ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ
(էջ 145)
Տպագրվել է Հր, 1914, 4 սեպտեմբերի, № 194, այնուհետև՝ ԹՔ, էջ 317-318, ԵԺ VI, 149-150։
Արտատպվում է Հր-ից։
ԱՊԱՇԱՎԱՆՔ
(էջ 14)
Տպագրվել է Հր, 1914, 18 սեպտեմբերի, № 205, այնուհետև՝ ԵԺ IV, 301-302։
Արտատպվում է Հր-ից։
1 Ակնարկում է Բեռլինի 1878 թ. կոնգրեսը, որին ներկա էր նաև հայկական պատվիրակությունը՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ (տե՛ս «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածի առաջին ծանոթագրությունը)։
2 Այս ցինիկ արտահայտությունը Գերմանիայի կանցլեր Բիսմարկինն է։
3 Ակնարկում են Համաշխարհային պատերազմի աոաջին ամիսներին տեղի ունեցած դեպքեր և իրադարձություններ, որոնց մասին բազմաթիվ նյութեր են տպագրվել ժամանակի պարբերական մամուլում։
ԿՈՎԿԱՍԻ ՄԵԾ ՈՐԴԵԳԻՐԸ
(էջ 149)
Տպագրվել է Հր, 1914, 2 հոկտեմբերի, № 217, այնուհետև՝ ԹՔ, էջ 319-321, ԵԺ IV, 302-304։
Արտատպվում է Հր-ից։
1 Մ. Յու. Լերմոնտովը ծնվել է Մոսկվայում, 1814 թ. հոկտեմբերի 3-ին։
2 Ա. Ս. Պուշկին «Туча» բանաստեղծության տողերն են (տե՛ս А. С. Пушкин. Сочинения в трех томах. т. I, Москва, 1954, էջ 369)։
3 Մ. Յու. Լերմոնտովի «Парус» բանաստեղծության տողերն են (տե՛ս М. Ю. Лермонтов. Собрание сочинений в четырех томах, т. I, Москва, 1964, էջ 488):
4 Բանաստեղծության ճիշտ վերնագիրն է «Смерть поэта»։
5 Մ. Յու. Լերմոնտովի «Прощай, немытая Россия․․․» բանաստեղծության վերջին քառատողի արձակ շարադրանքն է (տե՛ս հիշատակված գրքի, էջ 112)։