լծից ազատագրվելու կապակցությամբ։ «Հարիր տեսակ խաղ,- գրում է նա,- հայերեն, թուրքերեն Երևանու բաղերն ու ձորերը լսում էին ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր ուրախ վախտը ձեռը բերնին ա դնում ու ասում։ Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերից մեկը թող օրինակի խաթեր էստեղ գրվի»։ Ապա հետևում է ոտանավորը (Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի, պատմական վեպ, շարադրութիւն Խաչատուր Աբովեանի, Թիֆլիս, 1858, էջ 258)։
4 Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության առաջին տողերն են (տե՛ս Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հ. 1, Երևան, 1979, էջ 107)։
5 Արդեն նույն՝ 1915 թ. հունվարին, Թումանյանն այս միտքը հանճարեղ կերպով ձևակերպել էր «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ (տե՛ս սույն հրատարակություն, հ. 1, էջ 369-370)։
ԴԵՊԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ
(էջ 172)
Տպագրվել է Հր, 1915, 24 մայիսի, № 113, այնուհետև, կրճատումներով՝ ԵԺ IV, 311-312։
Արտատպվում է Հր-ից։
1 «Արյունի երգեր», Երևան, 1907։
ԿԻՆՆ ՈՒ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ
(էջ 172)
Տպագրվել է «Խարիսխ» միօրյա թերթ, 1915, 8 հունիսի, № 1, այնուհետև՝ ԵԺ VI, 208-211։
Արտատպվում է «Խարիսխից»։
1 Ադրիանապոլսի պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 1829 թ. սեպտեմբերի 2-ին (14-ին), (մանրամասն տե՛ս ՀՀ հ. 1, էջ 92)։
ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ԼԻՔԸ ՀԱՎԱՏՈՎ
(էջ 176)
Տպագրվել է Հր, 1915, 26 հուլիսի, № 166, Ար, 1915, № 109, այնուհետև, առանց աոաջին պարբերության՝ ՍԳ, 1942, № 7, էջ 90-91, ապա, առանց «Նրա միջոցով էլ» բառերով սկսվող և «Ռուսաստանից մինչև Ամերիկա» բառերով ավարտվող հատվածի՝ ԵԺ IV, 316 317։
Արտատպվում է Հր-ից։