ԹԱՆԿ ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
(էջ 178)
Տպագրվել է Հր, 1915, 4 հոկտեմբերի, № 224, այնուհետև՝ ԵԺ VI, 207-208։
Արտատպվում է Հր-ից։
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՋՄԻԱԾՆԻ ՈՐԲԱՆՈՑԻՑ
(էջ 179)
Տպագրվել է «Լումա» (մեկօրյա թերթ), 1915, 21 հոկտեմբերի, № 1, այնուհետև՝ ՈւՀ 2, էջ 383-385։
Արտատպվում է «Լումայից»։
ՄԻ ԵՐԿՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
I
(էջ 181)
Տպագրվել է Հր, 1915, 23 հոկտեմբերի, № 238, ապա, թարգմանաբար՝ «Кавказское слово», 28 հոկտեմբերի, № 238, այնուհետև՝ ԵԺ VI, 214-219։
Արտատպվում է Հր-ից։
1 Խոսքը «Закавказская речь» թերթի խմբագիր Կ. Պ. Տումանովի (Կ. Տումանաշվիլի) նամակաշարի մասին է, որը նա տպագրում էր «Грузин» ստորագրությամբ։ Թումանյանն իր այս հոդվածը տպագրել է, երբ «Грузин»-ը հրապարակել էր իր «նամակներից» երկուսը («Закавказская речь»», № № 205 և 213)։ «Նամակները, որոնց թիվը հասնում է 10-ի շարունակվեցին տպագրվել նաև Թումանյանի հոդվածից հետո և աղմուկ բարձրացրին հայ, ռուս ու վրաց մամուլում։ Նույն «Закавказская речь» թերթի 1915, № 263-ում տպագրվել է հոդված՝ «Հայկական մամուլը Կովկասի մասին» վերնագրով, որտեղ դատապարտվում է «Грузин»-ի և նրա համախոհների (օրինակ՝ ոմն „(Скалпель"-ի) շովինիստական վարքագիծը հայ գաղթականների նկատմամբ։
2 „Петроградские ведомости" թերթի այդ համարը՝ հիշատակված «Մի օֆիցերի» հոդվածով, մեր ձեռքի տակ չի եղել։