Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/624

Այս էջը հաստատված է

ԱՂԵՏ Է, ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ

II

(էջ 188)

Տպագրվել է Հր, 1915, 1 նոյեմբերի, № 246, այնուհետև՝ ԵԺ VI, 219-223։

Արտատպվում է Հր-ից։

1 Խոսքը «Մի երկու վկայություն» հողվածի մասին է, որի օրգանական շարունակությունն է այս հոդվածը։ Թերթում սրանք այդպես էլ տպագրվել են՝ I և II թվահամարներով։

2 Տե՛ս <«Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա»> նյութի ծանոթագրությունը։


ՆՈՐ «ԴԻՎԱՆԻ» ԱՌԻԹՈՎ

(էջ 193)

Տպագրվել է Հր, 1915, 7 նոյեմբերի, № 251, այնուհետև՝ ԵԺ IV, էջ 317-320։

Արտատպվում է Հր-ից։

1 Դիվան Հայոց պատմության, գիրք ԺԳ, Հարստահարություններ Տաճկահայաստանում (Վավերագրեր 1801-1888), հավելվածներով և բառգրքով հրատարակեց Գյուտ Աղանյանց ա. քահ., Թիֆլիս, 1915։

2 Նկատի ունենալով ռուսահայ որոշ շրջանների, Գ. Աղանյանը գրում է. «Մերայինք առհասարակ այն համոզումն ունեին, որ տաճկահայերի կրած տառապանքներն այնպես զարհուրելի չէին, որ հարկ լիներ հեղափոխական գործունեության դիմել նրանց ազատագրելու գործի համար, և թե կարելի էր հայ ժողովուրդը երջանկացնել և՛ Տաճկաստանի ձեռքով» (տե՛ս վերը հիշատակված գրքի «Երկու խոսքը»)։

3 «Միություն ի Փրկություն» գաղտնի ընկերությունը հիմնվել է Վանում, 1872 թ. վաղ գարնանը։ «Ընկերությունը (արևմտահայությանը-խմբ.) տաճիկների և քրդերի բռնությունից ազատելու համար պետք է դիմումներ աներ թե՛ Բ Դրան և թե՛ Ռուսաց պետության»,-կարդում ենք Գ․ Աղանյանի տված ծանոթագրության մեջ (տե՛ս վերը հիշատակված գրքի էջ 552-ը)։ Նույն գրքի էջ 269-270-ում տպագրված է ընկերության դիմումը։

4 Անգղ գյուղի հասարակության դիմումից է (տե՛ս նույն տեղում, էջ 271)։

5 Նույն տեղում, էջ 50-51։

6 Վկայությունը բերված է Եզովի «Сношения Петра Великого с армянским народом» (С.-Пб, 1898) աշխատությունից։

Հայերեն թարգմանությունը տե՛ս «Լումա», 1899, գիրք Ա․, էջ 220-263։