14 Տե՛ս Սայեաթ-Նօվայ․․․ Գ. Ախվերդյանի հրատարակությունը, էջ 59, Ե երգից է։
15 Հետագայում Թումանյանը վերանայել է կարծիքը «Շահ» բառի նշանակության մասին (տե՛ս «Գրական նկատողություններ» հոդվածը)։
16 Տե՛ս Սայեաթ-Նօվայ․․․ Գ. Ախվերդյանի հրատարակությունը, էջ 64, Է երգից է։
17 Նույն տեղում, էջ 81, ԺԳ երգից է։
18 Այս մասին Թումանյանն ավելի մանրամասն խոսում է «Поэзия Армении» գրքի երկրորդ տպագրության առիթով» հոդվածում։
19 Տե՛ս Սայեաթ-Նօվայ․․․ Գ. Ախվերդյանի հրատարակությունը, էջ 108, ԻԳ երգից է։
20 Նույն տեղում, էջ 142, ԷԶ երգից է։
21 Նույն տեղում, էջ 136, ԼԴ երգից է։
22 Թումանյանի այս հոդվածը մամուլում արձագանքներ է ունեցել։ Դրանցից մեկն է, օրինակ, Ս. Իսրայելյանի հոդվածը (Հր, 1915, № 288), որի մեջ հոդվածագիրը, համաձայնելով Թումանյանի առաջ քաշած մտքերին, անում է մեկ դիտողություն՝ «փար» բառի կապակցությամբ։
ՍԱ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԻ
(էջ 204)
Տպագրվել է Հր, 1915, 6 դեկտեմբերի, № 274, այնուհետև՝ ԵԺ IV, 326-327։
Արտատպվում է Հր-ից։
1 Նկատի ունի В. Ар-в-ի «Из-за отметки» հոդվածը, տե՛ս «Кавказское слово», 1915, 26 նոյեմբերի, № 262։
2 Այս մասին մանրամասն տե՛ս Յու. Սեմյոնովի «Опустошение души» (Ответ г. Пальмову), «Кавказское слово», 1915, 2 դեկտեմբերի, № 267։
ԱԶԴ
(էջ 206)
1915 թ. Թումանյանն իր զավակների հետ կազմակերպել է «Մանուկ» անունով մի ընկերություն և հրատարակել հայրենագիտական ու այլ տիպի ինը խաղ (նախատեսված է եղել 11 խաղ)։
1 Հայոց գետերը
2 Թանկագին քարեր
3 Սրամիտ նախրապանը