Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/628

Այս էջը հաստատված է

1 Երևանից վերադառնալով, Բրյուսովը նույն թվականի հունվարի 22-ին, Թիֆլիսում կարդացել է իր երկրորդ դասախոսությունը՝ «Հայաստանի պատմական շրջանները և հայ բանաստեղծության զարգացումը» թեմայով։

2 Այստեղ թերթի խմբագիր Մ. Վարդանյանը ծանոթագրություն է տվել, որտեղ շարունակում է պնդել, թե և՛ ռուսները, և՛ վրացիները «պաղ ու անտարբեր վերաբերմունք ցույց տվին դեպի հայկական բանաստեղծության այդ եզակի երեկույթը»։


<ԽՈՍՔ Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՑԱՆ ԱՌԹԻՎ

(էջ 219)

Այս խոսքը Թումանյանն արտասանել է 1916 թ. հունվարի 13-ին, Վ. Բբյուսովի դասախոսության առթիվ, Թիֆլիսի Արտիստական ընկերության դահլիճում։

Տպագրվել է Հր, 1916, 17 հունվարի № 11, հետևյալ վերտառությամբ. «Հովհ. Թումանյանի ճառը՝ արտասանած Բրյուսովի դասախոսության երեկոյին, որով, իբր Հայ գրողների ընկ<երության>նախագահ, ներկայացրեց դասախոսին հասարակությանը և ողջունեց իրեն՝ բանաստեղծին»։ Այնուհետև տպագրվել է ԵԺ IV, 331-332։

Արտատպվում է Հր-ից։

ԳԱԹ Թֆ, № 219 պահվում է սևագրությունը, որ ներկայացնում ենք «Տարբերակներ» բաժնում։

1 Տե՛ս «Ողջունում ենք» հոդվածի առաջին և երկրորդ ծանոթագրությունները։

2 Տե՛ս «Քուչակ նահապետի և Սայաթ-Նովայի ռուսերեն թարգմանության առիթով» հոդվածի երկրորդ ծանոթագրությունը։

3 Տե՛ս Սայաթ-Նովա, Թիֆլիս, 1914, Ը երգի 14-րդ տողն է։


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

(էջ 221)

Տպագրվել է Հր, 1916, 21 հունվարի, № 14, այնուհետև, առանց «Եվ երբեք չցամաքեց էդ արյունոտ դաշույնը, ոչ նրանից առաջ, ոչ էլ նրանից հետո-մինչև էսօր» պարբերության՝ ԹՔ, էջ 337-338, ապա՝ վերը հիշատակված պարբերությունը վերականգնած՝ ԵԺ IV, 332-333։

Արտատպվում է Հր-ից։

1 Տե՛ս «Ողջունում ենք» հոդվածի առաջին և երկրորդ ծանոթագրությունները։